09.07.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Հարգելի՛ համաքաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ հուլիսի 9-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Երևան-Ագարակ M2 մայրուղու Լիճք-Տաշտուն հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։ Ձայներ լսելիս խնդրում ենք խուճապի չմատնվել։
|
|
09.07.25
ՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՐԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԱԿՆԱՌՈՒ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
|
Հուլիսի 9-ին Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանն իր աշխատավայրում հյուրընկալել է «Պարի և սպորտային պարերի համահայկական խորհրդի» նախագահ, «Կաստանետ պարային ստուդիայի» տնօրեն, միջազգային կարգի մրցավար Մարիաննա Մամյանին։ Հանդիպման հիմնական նպատակը Մեղրի համայնքում սպորտային պարահանդեսային պարերի զարգացման հնարավորությունների քննարկումն էր։ Կողմերն ընդգծեցին համագործակցության կարևորությունը՝ համայնքի մշակութային կյանքի հարստացման, երեխաների ու պատանիների ակտիվ ներգրավման, ինչպես նաև մարզամշակութային նախաձեռնությունների խթանման տեսանկյունից։ Քննարկվել են նաև փորձի փոխանակման մեխանիզմները, ինչպես նաև նոր հեռանկարների բացման հնարավորությունները՝ տարածաշրջանային և միջազգային ...
Մանրամասն |
|
09.07.25
Գործարանային 26Ա հասցեում կառուցվել է նոր հենապատ
|
Մեղրի քաղաքի Գործարանային 26Ա հասցեում վերջերս ավարտվել են նոր հենապատի կառուցման աշխատանքները։Տարածքում տարիներ շարունակ բացակայել է հենապատը, ինչի հետևանքով տարածքը դարձել էր ոչ միայն անմխիթար, այլև վտանգավոր՝ երթևեկության համար։Հաշվի առնելով իրավիճակի լրջությունը և բնակիչների անվտանգությունն ապահովելու հրատապությունը՝ Մեղրի համայնքի ղեկավար Խ․Անդրեասյանը նախաձեռնեց նոր հենապատի կառուցման աշխատանքները։Ծրագրի իրականացումը վստահվել է «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ին։Շինարարությունն իրականացվել է համայնքապետարանի ֆինանսավորմամբ, ընդհանուր բյուջեն կազմել է 14․475․000 ՀՀ դրամ։Նորակառույց հենապատը էապես բարելավում է ոչ միայն տարածքի բարեկարգ տեսքը, այլև ապահովում է բնակիչների և անցորդների անվտանգությունը՝ ...
Մանրամասն |
|
07.07.25
ՀԱՎԵՐԺ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՆՎԻՐՎԱԾ. ՇՆՈՐՀԱՎՈՐ ԵՐԿՆԱՅԻՆ ԾՆՈւՆԴԴ, ՀԵՐՈ´Ս ԱՐՏԱՇԵՍ ԱԶԻԶՅԱՆ
|
Այսօր 44-օրյա Արցախյան գոյամարտի մասնակից, հերոս Արտաշես Եղիշեի Ազիզյանի ծննդյան տարեդարձն է:Արտաշես Ազիզյանը ծնվել է 1980 թվականի հուլիսի 7-ին՝ Երևանում։ Դեռ մանկության տարիներից աչքի էր ընկնում կենսախինդ բնավորությամբ ու մարդկանց հանդեպ սրտացավ վերաբերմունքով։ Սովորել է մայրաքաղաքի թիվ 144 դպրոցում, ապա ընտանիքով տեղափոխվել է Ռուսաստան, որտեղ էլ շարունակել է ուսումը։ 1991 թվականին ընտանիքը վերադարձել է հայրենիք՝ Մեղրիի շրջանի Նռնաձոր գյուղ, որտեղ Արտաշեսը ավարտել է միջնակարգ դպրոցը։1998 թվականին զորակոչվել է հայկական բանակ՝ ծառայելով Վայքի ռազմական ոստիկանությունում։ Հետագայում ամուսնացել է, դարձել սիրող ամուսին և հոգատար հայր՝ մեծացնելով երկու զավակների։ Արտաշեսը օրինակելի ընտանիք էր կառուցել, ...
Մանրամասն |
|
06.07.25
ԴՈՒՔ ՄԱՐՏՆՉԵՑԻՔ ԱՐԻԱԲԱՐ․ ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ԵՐԿՆԱՅԻՆ ԾՆՈՒՆԴԴ, ՀԵՐՈ՛Ս
|
Այսօր՝ 44-օրյա պատերազմում մարտնչած և քաջաբար ընկած հերոս Անդրանիկ Համլետի Հարությունյանի տարեդարձն է։Անդրանիկ Հարությունյանը ծնվել է 1968 թվականի հուլիսի 6-ին Մեղրի համայնքի Տաշտուն գյուղում։ Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը, սովորել՝ Անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտում։Ուսանողական տարիներին զբաղվել է կշռաքարի բարձրացմամբ՝ դառնալով այդ սպորտաձևի ԽՍՀՄ չեմպիոն։Նա արժանապատվության, ընկերասիրության և հայրենասիրության նվիրումի օրինակ էր։1994 թվականին մասնակցել է ազգային-ազատագրական պայքարին․ ցավոք պայքարն անավարտ էր։2020 թ․ սեպտեմբերի 27-ից Անդրանիկն առանց հապաղելու անցավ թիկունքի ապահովման գործին՝ սեփական միջոցներով գնումներ էր կատարում և ինքն էլ հասցնում դիրքեր։Անդրանիկ Հարությունյանը զոհվել ...
Մանրամասն |
|
05.07.25
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր նշում ենք մեր պետության և պետականության կարևորագույն տոներից մեկը՝ Սահմանադրության օրը։ Սահմանադրությունը պետության օրինականության խորհրդանիշն է, իսկ ցանկացած պետության լավագույն խորհրդանիշը՝ նրա օրինապաշտ և օրենքով պաշտպանված քաղաքացին։ Սահմանադրությունն այն հիմքն է, որի վրա կառուցված է մեր պետությունը։ Այն ապահովում է քաղաքացիների հիմնարար իրավունքներն ու ազատությունները, երաշխավորում մարդու արժանապատվության պաշտպանությունը և հաստատում ժողովրդավարության ու օրինականության սկզբունքները։ Մեզանից յուրաքանչյուրն կարող է վստահ լինել, որ իր իրավունքները պաշտպանված են, և որ օրենքը պահպանում է արդարությունը։ Սահմանադրությունը հասարակության կենդանի հիմքն է, որ միավորում է ...
Մանրամասն |
|
04.07.25
ՄԵԿ ՔԱՅԼ ԴԵՊԻ ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
|
Առողջ սերունդ՝ առողջ համայնք․ հենց այս գաղափարի շուրջ էր համախմբված 2025 թ. հուլիսի 4-ին Բրոն քաղաքի անվան զբոսայգում անցկացված միջոցառումը, որը կրում էր խորհրդանշական ՝ «Մեկ քայլ դեպի առողջ ապրելակերպ» խորագիրը՝ ներառելով համայնքի դպրոցների 5-8-րդ դասարանի աշակերտներին։ Միջոցառման նպատակն էր խթանել առողջ կենսակերպի գաղափարների տարածումը դպրոցահասակ երեխաների շրջանում՝ կրթական, խաղային և ստեղծագործական մեթոդների միջոցով։ Միջոցառման շրջանակում՝ Աշակերտները մասնակցեցին շարժողական և ինտերակտիվ խմբային խաղերի, Ներգրավվեցին գիտելիքային մրցույթների և հարցուպատասխանի, Եվ ամենահաճելի հատվածում՝ պատրաստեցին և համտեսեցին առողջարար աղցաններ, որոնց միջոցով գործնականում ամրապնդեցին առողջ սննդի ...
Մանրամասն |
|
04.07.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
Հարգելի՛ համաքաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ հուլիսի 4-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Երևան-Ագարակ M2 մայրուղու Վարդանիձոր հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։ Ձայներ լսելիս խնդրում ենք խուճապի չմատնվել։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |