Այսօր: Երեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2025թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
15.09.25 ԽՈԶԱԲՈՒԾՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ՖԵՐՄԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Մեղրի համայնքի հարգելի բնակիչներ, խոզաբուծությամբ զբաղվող ֆերմերներ,
Տեղեկացնում ենք, որ Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ը պատրաստակամ է հաճարենու և կաղնու պտուղների պահանջարկի դեպքում առաջարկելու և կազմակերպելու փոխշահավետ համագործակցություն։
Համաձայն Շրջակա միջավայրի նախարարության կողմից Կառավարությանը ներկայացված տեղեկատվության՝ Հայաստանի անտառային տնտեսություններում գոյանում են զգալի քանակությամբ հաճարենու և կաղնու պտուղներ։
Ցանկացողները կարող են դիմել «Հայանտառ» ՊՈԱԿ-ին՝ համագործակցության նպատակով։
14.09.25 ԻՐԱԶԵԿՈՒՄ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ համաքաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 15-ին՝ ժամը 08:00-ին, Երևան-Ագարակ M2 մայրուղու Տաշտուն հատվածում, ժամը 11:00-ին Մեղրի քաղաքի Փոքր թաղ հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։
Ձայներ լսելիս խնդրում ենք խուճապի չմատնվել։
13.09.25 ԻՐԱԶԵԿՈՒՄ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ համաքաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Երևան-Ագարակ M2 մայրուղու Մեղրի քաղաքի Փոքր թաղ հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։
Ձայներ լսելիս խնդրում ենք խուճապի չմատնվել։
13.09.25 ԱՌՅՈՒԾՆԵՐՆ ԸՆԿԱՆ ՀԵՐՈՍԻ ՄԱՀՈՎ. ՇՆՈՐՀԱՎՈՐ ԵՐԿՆԱՅԻՆ ՏԱՐԵԴԱՐՁԴ ՀԱՎԵՐԺԻ ՃԱՄՓՈՐԴ
Այսօր՝ 44-օրյա պատերազմում քաջաբար ընկած Տիգրան Հայրապետյանի ծննդյան օրն է։ Տիգրանը ծնվել է 2000թ. սեպտեմբերի 13-ին` Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում: Դպրոց հաճախելու առաջին իսկ օրերից հայտնաբերվեցին նրա ունակությունները, հակումը ճշգրիտ գիտությունների նկատմամբ, մաթեմատիկական մեծ պոտենցիալը:Բարձր առաջադիմությամբ 2018թ. ընդունվեց Երևանի պետական համալսարանի «Մաթեմատիկա և մեխանիկա» ֆակուլտետի մաթեմատիկա բաժինը: Մեկ կիսամյակ սովորելուց հետո զորակոչվեց հայոց բանակ: Ծառայության անցավ Արցախի Հանրապետությունում` Մատաղիսում: Բնույթով քչախոս, անվախ, սպորտային ու վերլուծող մտքի տեր երիտասարդը կամովին կատարեց իր ընտրությունը`պետք է լիներ գնդի հետախույզը: Առաջին ամսվանից նա աչքի ընկավ իր մարտունակությամբ ... Մանրամասն
12.09.25 ԻՐԱԶԵԿՈՒՄ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ համաքաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 12-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Երևան-Ագարակ M2 մայրուղու Մեղրի հատվածում և ժամը 18:00-ին Լիճք հատվածում՝ ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։
Ձայներ լսելիս խնդրում ենք խուճապի չմատնվել։
12.09.25 ՄԱՐՏՆՉԵՑԻՔ ԳԻՏԱԿՑԱԲԱՐ՝ ՈԳՈՒ ԱՄԲՈՂՋ ԶՈՐՈՒԹՅԱՄԲ․ ՇՆՈՐՀԱՎՈՐ ԵՐԿՆԱՅԻՆ ՏԱՐԵԴԱՐՁԴ,ՔԱՋՈՐԴԻ՛
Այսօր՝ քառասունչորսօրյա արցախյան պատերազմում գիտակցաբար մարտնչած և անմահացած հերոս Նարեկ Սամվելի Սարգսյանի ծննդյան օրն է։Նարեկ Սարգսյանը ծնվել է 2001 թվականի սեպտեմբերի 12-ին Ագարակ քաղաքում։ Սովորել և գերազանց ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետ,գերազանց սովորել առաջին կուրսում։Ապագա բժիշկ էր, իր հասակակիցներից տարբերվում էր խոր գաղափարախոսությամբ, օրինակ էր՝ համեստ վարքով, բարությամբ և բոլորին օգնելու պատրաստակամությամբ։Առաջին կուրսն ավարտելուց հետո՝ 2020 թվականի օգոստոսի 6-ին, զորակոչվել է բանակ՝ ծառայել Մարտակերտում։ Թեև գաղափարները չեն մեռնում, ցավոք պատերազմի առաջին օրը՝ 2020թ․ սեպտեմբերի 27-ին, ոսոխի անօդաչու սարքի հարվածից ... Մանրամասն
12.09.25 Գործարկվել է «Տեսել եմ» հավելվածը

Նոր հնարավորություն քաղաքացիների համար
Համայնքիդ խնդիրն այլևս չի մնա անտեսված․
Նկարիր
Ներբեռնիր «Տեսել եմ» հավելվածը
Ուղարկիր քո համայնքապետարանին
Քեզնից ստացված ազդանշանին հետևելու են մասնագետները և կիսվեն արդյունքով։
teselem.am
«Teselem» հավելվածը հասանելի է App Store և Google Play-ում
«Տեսել եմ» հավելվածի նպատակը պարզ է․
ընդլայնել բնակչության մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը,
նպաստել համայնքային խնդիրների արագ արձագանքին,
բարձրացնել ՏԻՄ-երի աշխատանքի արդյունավետությունը։
Այսուհետև համայնքը մաքուր, անվտանգ և բարեկարգ դարձնելու գործընթացում յուրաքանչյուրի ձայնն ու մասնակցությունը կարևոր դեր կունենա։

12.09.25 ԻՐԱԶԵԿՈՒՄ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ համաքաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 12-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, Երևան-Ագարակ M2 մայրուղու Մեղրի քաղաքի Փոքր թաղ հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։
Ձայներ լսելիս խնդրում ենք խուճապի չմատնվել։
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստ
Մեղրի Համայնքի ավագանու N2 արտահերթ նիստ 2022․02․2
Մեղրի համայնքի ավագանու N1 հերթական նիստ 2022.02.0
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18–Ի Ե
Մեղրի համայնքի ավագանու N5 հերթական նիստ 2018թ
Մեղրի համայնքի ավագանու N3 հերթական նիստ 2022.03.0
Մեղրի համայնքի ավագանու 2022թ. մարտի 18-ի N4 արտահ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
citymeghri@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner