13.10.25
ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 17 փետրվարի 2022թ. թիվ 08-Ն հրամանի՝ «Մեղրիի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ՝ «Մեղրիի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի Վարդանիձորի մասնաճյուղի դաստիարակի պաշտոնի համար՝ 0,385 դրույք և դաստիարակի 1 դրույք թափուր հաստիքների համար։ Լրիվ դրույքաչափը՝ համաձայն Մեղրու ավագանու 28.07.2025թ. թիվ 98-Ա որոշման սահմանվել է 165000/հարյուր վաթսունհինգ հազար/առանց հարկումի/ ՀՀդրամ: Դաստիարակի 1 դրույքաչափը՝ համաձայն Մեղրու ավագանու 24.12.2024 թ. թիվ 123-Ա որոշման սահմանվել է 138 500 /հարյուր երեսունութ հազար հինգ հարյուր /առանց հարկումի/ ՀՀդրամ: Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Սյունիքի ...
Մանրամասն |
|
13.10.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Հարգելի՛ համաքաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 13-ին՝ ժամը 11:00-ի և 13։30-ի սահմաններում, Երևան-Ագարակ M2 մայրուղու Մեղրի քաղաք Փոքր թաղ հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։ Ձայներ լսելիս խնդրում ենք խուճապի չմատնվել։
|
|
13.10.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
Ուշադրություն «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարավերականգնողական աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 13-ին, ժամը 14:00-17:00-ն կդադարեցվի Ագարակ քաղաքի ջրամատակարարումը։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար:
|
|
10.10.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Հարգելի՛ համաքաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 10-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, Երևան-Ագարակ M2 մայրուղու Մեղրի քաղաք Փոքր թաղ հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։ Ձայներ լսելիս խնդրում ենք խուճապի չմատնվել։
|
|
10.10.25
«Կլիմայի հարմարվողականության և մեղմման տեղայնացումը Սյունիքի մարզի Մեղրի համայնքում. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով հանդիպում-քննարկում «ԼՈՖԹ-ՄԵՂՐԻ» երիտասարդական կենտրոնում
|
Հոկտեմբերի 10-ին «ԼՈՖԹ-ՄԵՂՐԻ» երիտասարդական կենտրոնում կայացավ հանդիպում-քննարկում՝ «Կլիմայի հարմարվողականության և մեղմման տեղայնացումը Սյունիքի մարզի Մեղրի համայնքում. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով։Քննարկմանը մասնակցում էին Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը, Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները, ինչպես նաև համայնքի վարչական ղեկավարները։Հանդիպման մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը։Համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը ողջունեց նախաձեռնությունը՝ ընդգծելով նման ձևաչափի քննարկումների կարևորությունը համայնքի ...
Մանրամասն |
|
10.10.25
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԽԱՉԱՏՈւՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈւՂԵՐՁԸ ԱԳԱՐԱԿ ՔԱՂԱՔԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Սիրելի՛ ագարակցիներ, Մեծ հպարտությամբ և խորին երախտագիտությամբ շնորհավորում եմ բոլորիս մեր հպարտ քաղաքի՝ Ագարակի օրվա առթիվ։Այս օրը պարզապես տոն չէ, այլև հիշեցում, որ մեր ուժը միասնության մեջ է, և միայն միասնական ջանքերի շնորհիվ մենք կարող ենք արժանավայել շարունակել մեր քաղաքի փառավոր պատմությունն ու կերտել լուսավոր ապագան։Այս փոքր, բայց հզոր քաղաքի զարգացման և առաջընթացի ճանապարհին եղել են բազմաթիվ դժվարություններ, սակայն մեր ժողովրդի անսահման նվիրվածության և հայրենասիրության շնորհիվ Ագարակը շարունակում է մնալ կանգուն և հպարտ։Ագարակը իր բացառիկ պատմությունը սկսել է դեռևս 1949 թվականից, երբ պղնձամոլիբդենային հանքավայրի պաշարների շահագործումն իրականացնելու ակնկալիքով հիմնադրվեց քաղաքը։ ...
Մանրամասն |
|
09.10.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Հարգելի՛ համաքաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 9-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, Երևան-Ագարակ M2 մայրուղու Մեղրի քաղաքի Փոքր թաղ հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։ Ձայներ լսելիս խնդրում ենք խուճապի չմատնվել։
|
|
09.10.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Հարգելի՛ համաքաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Երևան-Ագարակ M2 մայրուղու Մեղրի հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։ Ձայներ լսելիս խնդրում ենք խուճապի չմատնվել։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |