Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 42
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
01.05.24 Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանի շնորհավորական ուղերձը` Աշխատանքի և աշխատավորների օրվա կապակցությամբ
Սիրելի´ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Աշխատանքի օրվա՝ Մայիսի 1-ի կապակցությամբ:Ավանդաբար նշվող այս տոնը կոչված է փառաբանելու և մեծարելու աշխատավորին, նրա արարումն ու աշխատանքը:Գաղտնիք չէ, որ հայ ժողովուրդը միշտ էլ աչքի է ընկել իր աշխատասիրությամբ, ստեղծարար մտքով, եռանդուն գործունեությամբ, մեծարել ու գնահատել է աշխատավորին ու նրա աշխատանքը:Չնայած առկա բոլոր դժվարություններին` մենք անում ենք հնարավոր ամեն բան մեր համայնքում արժանապատիվ վաստակի հնարավորությունները մեծացնելու և մեր ժողովրդի բարօրությունն ապահովելու համար։Կրկին շնորհավորում եմ բոլորիս: Վստահ եմ, որ մեր աշխատասեր ժողովուրդը շարունակելու է Հայաստանի շենացման իր վերընթաց ուղին: Մաղթում եմ խաղաղ ու ստեղծագործ աշխատանք` ... Մանրամասն
01.05.24 Ի նպաստ համայնքի
Ապրիլի 30-ին՝ Սյունիքի մարզպետ Ռ.Ղուկասյանը, մարզպետի աշխատակազմը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Խ.Անդրեասյանը, «Մեղրիի կոմունալ տնտեսություն, բարեկարգում» ՀՈԱԿ-ի տնօրեն Ն.Զաքարյանը և աշխատակիցները, վարչական ղեկավարները , Մեղրի համայնքի ղեկավար Բ.Զաքարյանի գլխավորությամբ կատարեցին կանադական սուպեր բլյու եղևնիների տնկում` Մեղրի համայնքի Վանք-Կալեր կամրջի հարևանությամբ:
Հարգելի’ բնակիչներ, թող այս հերթական ծառատունկը օրինակ ծառայի, որ միասին գործենք ի շահ համայնքի, կանաչապատենք մեր շրջակա միջավայրը և նպաստենք օդի մաքրմանը:
30.04.24 Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի աշխատանքային այցը Մեղրի համայնք
Այսօր՝ ապրիլի 30-ին, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և մարզպետի աշխատակազմը հերթական աշխատանքային այցով Մեղրի համայնքում էին։Այցի շրջանակներում Ռ.Ղուկասյանը ընդունեց համայնքի բնակիչներին՝ լսելով նրանց հուզող խնդիրներն ու առաջարկությունները։Հաջորդիվ Ռ.Ղուկասյանը, Բ.Զաքարյանը և աշխատակազմը հանդիպում ունեցան Մեղրի համայնքի վարչական ղեկավարների և ավագանու անդամների հետ։Հանդիպման ընթացքում քննարկում ծավալվեց նախորդ այցերի ընթացքում մարզպետի աշխատակազմի կողմից ֆիքսված՝ համայնքի տարբեր բնակավայրերում առկա խնդիրների շուրջ։Հիշեցնենք, որ Ռ.Ղուկասյանը այցելություններ էր կատարել Մեղրի համայնքի բոլոր գյուղական բնակավայրեր և տեղում արձանագրել բնակչությանն անհանգստացնող խնդիրները, նույնիսկ որոշներին տեղում ... Մանրամասն
27.04.24 ՀՀ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՕՐ
Այսօր՝ ապրիլի 27-ին, «Մեղրիի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի Ագարակի մշակույթի տան բակում տեղի ունեցավ «Մեղրիի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի և «Մեղրի համայնքի «Արևիք» Արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի նկարչական խմբակների սաների աշխատանքների ցուցադրությունը, որին հաջորդեց Քաղաքացու օրվան նվիրված հանդիպում-զրույց, «Կապանի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն Ալյոշա Հայրապետյանի և Մեղրի համայնքի երիտասարդների հետ։Քննարկումը կրում էր «Հայրենիքը պետությունն է։ Սիրո՞ւմ ես հայրենիքդ՝ ուժեղացրու’ պետությունդ» խորագիրը։Ա.Հայրապետյանը սիրով մասնակցեց հայրենիքին, պետությանը, պետականությանը վերաբերող քննարկմանը, պատասխանեց բոլոր հարցերին, ... Մանրամասն
25.04.24 —• ՀՀ քաղաքացու օր • —
Մեղրի համայնքի 14-30 տարեկան սիրելի’ երիտասարդներ,
  • Սիրով տեղեկացնում ենք, որ 2024 թվականի ապրիլի 27-ին` ժամը 14:00-ին, Քաղաքացու օրվա կապակցությամբ «Մեղրիի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի Ագարակի մշակույթի տան դահլիճում (հասցե՝ Գ.Նժդեհի 4) տեղի կունենա հանդիպում-զրույց` «Կապանի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն Ալյոշա Հայրապետյանի հետ:
  • Ժամը 11:00-13։00-ն կկայանա նկարչական աշխատանքների ցուցադրություն ։
  • Քննարկման ավարտից հետո նախատեսվում է իրականացնել ծառատունկ։
24.04.24 ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈւՐՔ` Ի ՀԻՇԱՏԱԿ ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ՆՎԻՐՅԱԼՆԵՐԻՆ.
Այսօր` ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին, Ագարակ քաղաքի Մեծ եղեռնը խորհրդանշող կոթողին և Մեղրի քաղաքի Փարամազի հուշարձանին տեղի ունեցավ ծաղկեդրման արարողություն` ի հիշատակ անմեղ զոհերին:
24.04.24 Ապրիլի 24, Հայոց ցեղասպանության 109-րդ տարելից․
Ամեն տարի ապրիլի 24-ին մենք հիշում և ոգեկոչում ենք հայ ժողովրդի պատմության անմարդկային արհավիրքի՝ Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն նվիրյալների հիշատակը։Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի ծանրագույն ոճրագործությունն էր, որն ուղղված էր ոչ միայն հայության ու հայկական, այլ նաև մարդկության և համաշխարհային քաղաքակրթության դեմ։109 տարի առաջ՝ 1915 թվականի ապրիլի 24-ին, օսմանյան իշխանությունները ձերբակալեցին Կոստանդնուպոլսի հայ մտավորականներին և համայնքի ղեկավարներին, որով սկիզբ դրվեց հայ համայնքի դեմ բռնության համակարգված արշավին: Դրան հաջորդող տարիներին մեկուկես միլիոն հայերի տեղահանեցին ու կոտորեցին։Հարյուր հազարավոր հայեր գաղթեցին աշխարհի տարբեր ծայրեր, իսկ հայ ժողովրդի մշակութային, հոգևոր ... Մանրամասն
23.04.24 Հրաձգության մրցաձևը Մեղրի համայնքում

Այսօր՝ ապրիլի 23-ին՝ Ագարակի միջնակարգ դպրոցի մարզադահլիճում, տեղի ունեցավ  2024 թվականին անցկացվող «Հայաստանի Հանրապետության մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադա» մարզական միջոցառման հրաձգություն մրցաձևի համայնքային փուլը։Մարզական միջոցառմանը մասնակցում էին Ագարակի, Մեղրու թիվ 2, Լեհվազի, Շվանիձորի, Վարդանիձորի դպրոցները։

Առաջնության համար մղվող պայքարում պատվավոր առաջին տեղը զբաղեցրեց Ագարակի միջնակարգ դպրոցը,երկրորդ տեղը ՝ Շվանիձորի, իսկ երրորդ տեղը ՝ Վարդանիձորի դպրոցները։

Բոլոր թիմերը Մեղրի համայնքի ղեկավարի կողմից արժանացան շնորհակալագրերի՝ հաղթանակի և ակտիվ մասնակցության համար։

 

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստ
Մեղրի Համայնքի ավագանու N2 արտահերթ նիստ 2022․02․2
Մեղրի համայնքի ավագանու N1 հերթական նիստ 2022.02.0
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18–Ի Ե
Մեղրի համայնքի ավագանու N5 հերթական նիստ 2018թ
Մեղրի համայնքի ավագանու N3 հերթական նիստ 2022.03.0
Մեղրի համայնքի ավագանու 2022թ. մարտի 18-ի N4 արտահ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner