07.07.25
ՀԱՎԵՐԺ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՆՎԻՐՎԱԾ. ՇՆՈՐՀԱՎՈՐ ԵՐԿՆԱՅԻՆ ԾՆՈւՆԴԴ, ՀԵՐՈ´Ս ԱՐՏԱՇԵՍ ԱԶԻԶՅԱՆ
|
Այսօր 44-օրյա Արցախյան գոյամարտի մասնակից, հերոս Արտաշես Եղիշեի Ազիզյանի ծննդյան տարեդարձն է:Արտաշես Ազիզյանը ծնվել է 1980 թվականի հուլիսի 7-ին՝ Երևանում։ Դեռ մանկության տարիներից աչքի էր ընկնում կենսախինդ բնավորությամբ ու մարդկանց հանդեպ սրտացավ վերաբերմունքով։ Սովորել է մայրաքաղաքի թիվ 144 դպրոցում, ապա ընտանիքով տեղափոխվել է Ռուսաստան, որտեղ էլ շարունակել է ուսումը։ 1991 թվականին ընտանիքը վերադարձել է հայրենիք՝ Մեղրիի շրջանի Նռնաձոր գյուղ, որտեղ Արտաշեսը ավարտել է միջնակարգ դպրոցը։1998 թվականին զորակոչվել է հայկական բանակ՝ ծառայելով Վայքի ռազմական ոստիկանությունում։ Հետագայում ամուսնացել է, դարձել սիրող ամուսին և հոգատար հայր՝ մեծացնելով երկու զավակների։ Արտաշեսը օրինակելի ընտանիք էր կառուցել, ...
Մանրամասն |
|
06.07.25
ԴՈՒՔ ՄԱՐՏՆՉԵՑԻՔ ԱՐԻԱԲԱՐ․ ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ԵՐԿՆԱՅԻՆ ԾՆՈՒՆԴԴ, ՀԵՐՈ՛Ս
|
Այսօր՝ 44-օրյա պատերազմում մարտնչած և քաջաբար ընկած հերոս Անդրանիկ Համլետի Հարությունյանի տարեդարձն է։Անդրանիկ Հարությունյանը ծնվել է 1968 թվականի հուլիսի 6-ին Մեղրի համայնքի Տաշտուն գյուղում։ Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը, սովորել՝ Անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտում։Ուսանողական տարիներին զբաղվել է կշռաքարի բարձրացմամբ՝ դառնալով այդ սպորտաձևի ԽՍՀՄ չեմպիոն։Նա արժանապատվության, ընկերասիրության և հայրենասիրության նվիրումի օրինակ էր։1994 թվականին մասնակցել է ազգային-ազատագրական պայքարին․ ցավոք պայքարն անավարտ էր։2020 թ․ սեպտեմբերի 27-ից Անդրանիկն առանց հապաղելու անցավ թիկունքի ապահովման գործին՝ սեփական միջոցներով գնումներ էր կատարում և ինքն էլ հասցնում դիրքեր։Անդրանիկ Հարությունյանը զոհվել ...
Մանրամասն |
|
05.07.25
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր նշում ենք մեր պետության և պետականության կարևորագույն տոներից մեկը՝ Սահմանադրության օրը։ Սահմանադրությունը պետության օրինականության խորհրդանիշն է, իսկ ցանկացած պետության լավագույն խորհրդանիշը՝ նրա օրինապաշտ և օրենքով պաշտպանված քաղաքացին։ Սահմանադրությունն այն հիմքն է, որի վրա կառուցված է մեր պետությունը։ Այն ապահովում է քաղաքացիների հիմնարար իրավունքներն ու ազատությունները, երաշխավորում մարդու արժանապատվության պաշտպանությունը և հաստատում ժողովրդավարության ու օրինականության սկզբունքները։ Մեզանից յուրաքանչյուրն կարող է վստահ լինել, որ իր իրավունքները պաշտպանված են, և որ օրենքը պահպանում է արդարությունը։ Սահմանադրությունը հասարակության կենդանի հիմքն է, որ միավորում է ...
Մանրամասն |
|
04.07.25
ՄԵԿ ՔԱՅԼ ԴԵՊԻ ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
|
Առողջ սերունդ՝ առողջ համայնք․ հենց այս գաղափարի շուրջ էր համախմբված 2025 թ. հուլիսի 4-ին Բրոն քաղաքի անվան զբոսայգում անցկացված միջոցառումը, որը կրում էր խորհրդանշական ՝ «Մեկ քայլ դեպի առողջ ապրելակերպ» խորագիրը՝ ներառելով համայնքի դպրոցների 5-8-րդ դասարանի աշակերտներին։ Միջոցառման նպատակն էր խթանել առողջ կենսակերպի գաղափարների տարածումը դպրոցահասակ երեխաների շրջանում՝ կրթական, խաղային և ստեղծագործական մեթոդների միջոցով։ Միջոցառման շրջանակում՝ Աշակերտները մասնակցեցին շարժողական և ինտերակտիվ խմբային խաղերի, Ներգրավվեցին գիտելիքային մրցույթների և հարցուպատասխանի, Եվ ամենահաճելի հատվածում՝ պատրաստեցին և համտեսեցին առողջարար աղցաններ, որոնց միջոցով գործնականում ամրապնդեցին առողջ սննդի ...
Մանրամասն |
|
04.07.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
Հարգելի՛ համաքաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ հուլիսի 4-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Երևան-Ագարակ M2 մայրուղու Վարդանիձոր հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։ Ձայներ լսելիս խնդրում ենք խուճապի չմատնվել։
|
|
04.07.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ, Տեղեկացնում ենք, համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 17 փետրվարի 2022 թ. թիվ 08-Ն հրամանի՝ «Մեղրիի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ՝ «Մեղրիի մսուր- մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի Վարդանիձորի մասնաճյուղի դաստիարակի պաշտոնի համար՝ 1 դրույքով: Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Սյունիքի մարզ, ք.Մեղրի, Ադելյան 5 հասցեում:Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետ է սահմանվում` 01.08.2025թ: Մրցույթի օր է սահմանվում` 08.08.2025թ.: Անհրաժեշտ փաստաթղթերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://192.168.1.2/Pages/Misc/Announces/view.aspx?recID=929 ։
|
|
03.07.25
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
Հարգելի՛ համաքաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ հուլիսի 3-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Երևան-Ագարակ M2 մայրուղու Վարդանիձոր հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։ Ձայներ լսելիս խնդրում ենք խուճապի չմատնվել։
|
|
03.07.25
Քննարկումներ՝ «Կլիմայական ռիսկի գնահատումը Հայաստանի խոշորացված համայնքներում» թեմայի շուրջ
|
Հուլիսի 1-3-ին Մեղրիի համայնքապետարանի նիստերի դահլիճում Աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմ (ԱՌՆԱՊ) հիմնադրամի փորձագիտական խմբի կողմից իրականացվեցին ֆոկուս խմբային և ոլորտային քննարկումներ՝ «Կլիմայական ռիսկի գնահատումը Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագրի շրջանակում, նպատակ ունենալով համայնքի տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ բաց քննարկումների միջոցով վերհանել սպառնացող ռիսկերի տեսանկյունից տարբեր ոլորտներում առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները։Քննարկումներին մասնակցել են համայնքի ղեկավարը, համայնքապետարանի աշխատակազմի, համայնքի ոլորտային կազմակերպությունների, գերատեսչությունների ներկայացուցիչներ, վարչական ղեկավարներ։Բաց, արդյունավետ ու ներգրավված մթնոլորտում ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |