ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների), Մեղրի համայնքի սեփականություն համարվող գույքի օգտագործման տրամադրման ու օտարման կազմակերպման և անցկացման հանձնաժողովը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ընդհանուր աճուրդ (7 լոտ)՝ բաց եղանակով:
Գյուղատնտեսական նշանակության հողերից՝ գյուղատնտեսական գործունեությունծավալելու նպատակով.
Լոտ 1. Մեղրի համայնքգ Նռնաձոր, 0,68703 հա հողամաս, ծածկագիր՝ 09-066-0137-0008, մեկնարկային գինը – 48092 ՀՀ դրամ:
Լոտ 2. Մեղրի համայնք գ Նռնաձոր , 0.80467 հա հողամաս, ծածկագիր՝ 09-066-0135-0003, մեկնարկային գինը - 56327 ՀՀ դրամ:
Լոտ 3. Մեղրի համայնք գ Նռնաձոր, 0,572 հա հողամաս, ծածկագիր՝ 09-066-0137-0015, մեկնարկային գինը - 240240 ՀՀ դրամ:
Լոտ 4. Մեղրի համայնք գ Նռնաձոր 0,3739 հա հողամաս, ծածկագիր՝ 09-066-0137-0016, մեկնարկային գինը – 157038 ՀՀ դրամ:
Լոտ 5. Մեղրի համայնք գ Նռնաձոր 0,19461 հա հողամաս, ծածկագիր՝ 09-066-0373-0003, մեկնարկային գինը - 81737 ՀՀ դրամ:
Լոտ 6. Մեղրի համայնք գ. Ալվանք ,1.5 հա հողամաս, ծածկագիր՝ 09-009-0135-0012, մեկնարկային գինը – 450 000 ՀՀ դրամ:
Լոտ 7. Մեղրի համայնքգ. Ալվանք 1.8626 հա հողամաս, ծածկագիր՝ 09-009-0135-0011, մեկնարկային գինը – 560 000 ՀՀ դրամ:
Աճուրդը տեղի կունենա 2018 թվականի հունիսի 8-ին ժամը 10:00-ին Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Զ. Անդրանիկ փողոցի թիվ 2 հասցեում գտնվող Մեղրիի համայնքապետարանի վարչական շենքում:
Հողամասերում ճանապարհներ, ջրատար, կոյուղի, էլեկտրահաղորդման գծեր, գազատար առկա չեն: Հողամասի նկատմամբ սահմանափակումներ, սերվիտուտներ չկան: Աճուրդին կարող են մասնակցել ֆիզիկական և իրավաբանական անձինք` ներկայացնելով հայտ, աճուրդի մասնակցության համար սահմանված 10000 ՀՀ դրամի չափով վճարի անդորրագիր (որը պետք է վճարեն Մեղրի համայնքի բյուջե), անձնագիր, իրավաբանական անձանց համար` հիմնադիր փաստաթղթեր:Հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին՝ մինչև 2018թ. հունիսի 5-ը, ժամը 16:00-ը։ Աճուրդի կազմակերպման փաթեթում առկա են աճուրդի կազմակերպման և անցկացման կանոնակարգը, ճարտարապետահատակագծային առաջադրանքն ու պայմանագրի նախագծերը: Ցանկացողները աճուրդի փաթեթին կարող են ծանոթանալ Մեղրիի համայնքապետարանում, իսկ պատճենի տրամադրման դեպքում պետք է Մեղրի համայնքի բյուջե վճարեն 3000 դրամ: Լոտ (լոտերը) կարող են ուսումնասիրել աշխատանքային օրերին, ժամը 10.00-ից մինչև 18.00, Մեղրի քաղաքում՝ 48 ժամ ընդհանուր ժամաքանակով: Մասնակիցները աճուրդի անցկացման օրը վճարում է նախավճար լոտի արժեքի 5 տոկոսի չափով: Աճուրդում հաղթող է համարվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը: Մանրամասն տեղեկությունների համար դիմել Մեղրիի համայնքապետարան (հեռ. 0286-4-34-23):