| 
                    
                        | 30.10.25  
                                    Մեղրի համայնքի ղեկավարը շնորհավորել է «YEREVANOPEN» միջազգային առաջնության չեմպիոններին |  
                        | Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը հյուրընկալել է JKS ARMENIA շոտոկան կարատեի դպրոցի մարզիչ Կարեն Սամսոնյանին և սաներին, ովքեր հոկտեմբերի 25-27-ը մասնակցել են Երևանում կայացած «YEREVANOPEN» միջազգային 14-րդ առաջնությանը։Պատվավոր տեղեր են գրավել՝ Ռաֆայել Հարութի Խաչատրյանը (1-ին տեղ), Սաշա Մոնտեի Մարգարյանը (2-րդ տեղ), Վահե Արթուրի Մկրտչյանը (2-րդ տեղ), Մհեր Գեղամի Քոսյանը (2-րդ տեղ) և Ռուբեն Ռոբերտի Աղամալյանը (3-րդ տեղ)։Համայնքի ղեկավարը ջերմորեն շնորհավորել է չեմպիոններին՝ բարձր արդյունքների հասնելու համար և շնորհակալագրեր հանձնել նրանց՝ սպորտում գրանցած հաջողությունների և համայնքի պատիվը բարձր պահելու համար։Մարզիչ Կարեն Սամսոնյանը շնորհակալություն ...
                            Մանրամասն |  | 
				| 
                    
                        | 30.10.25  
                                    ԻՐԱԶԵԿՈՒՄ |  
                        | ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Հարգելի՛ համաքաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 30-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Երևան-Ագարակ M2 մայրուղու Լիճք հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։ Ձայներ լսելիս խնդրում ենք խուճապի չմատնվել։ |  | 
				| 
                    
                        | 30.10.25  
                                    ԿԱՅԱՑԱՎ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈւ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԻՆՆԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ |  
                        | Այսօր՝ հոտեմբերի 30-ին, Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի գլխավորությամբ կայացավ ավագանու 2025 թվականի իններորդ նստաշրջանի հերթական նիստը՝ ավագանու 9 անդամների մասնակցությամբ, հետևյալ օրակարգով՝1)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2025 թվականի բյուջեի ինը ամսվա եկամուտների և ծախսերի կատարման ընթացքի մասին. 2)Փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություն սահմանելու մասին. 3)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու իններորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին: Մեղրի համայնքի ավագանու հերթական նիստը կկայանա 2025 թվականի նոյեմբերի 28-ին: |  | 
				| 
                    
                        | 30.10.25  
                                    ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ |  
                        | Մեղրի համայնքի հարգելի բնակիչներ,Տեղեկացնում ենք, որ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 17 փետրվարի 2022թ. թիվ 08-Ն հրամանի՝ «Մեղրիի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ՝ «Մեղրիի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի դաստիարակի պաշտոնի համար՝ 0,385 դրույքով:Լրիվ դրույքաչափը՝ համաձայն Մեղրու ավագանու 28.07.2025թ. թիվ 98-Ա որոշման սահմանվել է 165 000 /հարյուր վաթսունհինգ հազար/առանց հարկումի/ ՀՀ դրամ:Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Սյունիքի մարզ, ք.Մեղրի, Ադելյան 5 հասցեում:Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետ է սահմանվում` 27.11.2025թ․:Մրցույթի օր է սահմանվում` 03.12.2025 թ.:Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել` 077-013187, 033-013187Հասցե` ՀՀ, Սյունիքի մարզ, քաղաք Մեղրի, ...
                            Մանրամասն |  | 
				| 
                    
                        | 29.10.25  
                                    ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԻՆՆԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ |  
                        | Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ,Տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 30-ին՝ ժամը 17։00-ին, տեղի կունենա Մեղրի համայնքի ավագանու իններորդ նստաշրջանի հերթական նիստը հետևյալ օրակարգով՝1)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2025 թվականի բյուջեի ինը ամսվա եկամուտների և ծախսերի կատարման ընթացքի մասին.2)Փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություն սահմանելու մասին.3)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի խոշորացված համայնքի (Մեղրի քաղաք, Ագարակ քաղաք, Ալվանք, Վարդանիձոր, Այգեձոր, Թխկուտ, Գուդեմնիս, Լեհվազ, Լիճք, Կարճևան, Կուրիս, Նռնաձոր, Շվանիձոր, Վահրավար և Տաշտուն բնակավայրեր) գլխավոր հատակագծի նախագծերը (գոտևորման նախագծերը) հաստատելու մասին.4)Հայաստանի Հանրապետության ...
                            Մանրամասն |  | 
				| 
                    
                        | 29.10.25  
                                    ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ |  
                        | Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 8-ին՝ «Մեղրի քաղաքի օր» տոնակատարության ժամանակ բոլոր ցանկացողները կունենան հնարավորություն ձեռք բերել տաղավարներ, որտեղ կարող են ցուցադրել սեփական արտադրանքը և իրականացնել վաճառք։ Տաղավարների ամրագրման և սեղանների հետ կապաված հարցերի համար զանգահարել Մեղրիի համայնքապետարան՝ +374 286 4 35 00։ Տաղավարների ամրագրման վերջնաժամկետը՝ նոյեմբերի 5։ |  | 
				| 
                    
                        | 29.10.25  
                                    ԻՐԱԶԵԿՈՒՄ |  
                        | ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Հարգելի՛ համաքաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 29-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, Երևան-Ագարակ M2 մայրուղու Մեղրի քաղաք Փոքր թաղ հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։ Ձայներ լսելիս խնդրում ենք խուճապի չմատնվել։ |  | 
				| 
                    
                        | 28.10.25  
                                    ԻՐԱԶԵԿՈՒՄ |  
                        | ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Հարգելի՛ համաքաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 28-ին՝ ժամը 09:30-ին, Երևան-Ագարակ M2 մայրուղու Մեղրի քաղաքի Փոքր թաղ հատվածում և ժամը 18:00-ին, Լիճք հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։ Ձայներ լսելիս խնդրում ենք խուճապի չմատնվել։ |  | 
				| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |