Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ,
Տեղեկացնում ենք, որ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 17 փետրվարի 2022 թ. թիվ 08-Ն հրամանի՝ <<Ագարակի մսուր-մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ՝ <<Ագարակի մսուր-մանկապարտեզ>> ՀՈԱԿ–ի Շվանիձորի մասնաճյուղի ղեկավար /դաստիարակի/ պաշտոնի համար՝ 1 դրույք և դաստիարակի 0,5 դրույք թափուր հաստիքների համար։
1 դրույքաչափը՝ համաձայն Մեղրու ավագանու 10.04.2025 թ. թիվ 48-Ա որոշման սահմանվել է 138 500 /հարյուր երեսունութ հազար հինգ հարյուր / ՀՀ դրամ:
0,5 դրույքաչափը՝ համաձայն Մեղրու ավագանու 10.04.2025թ. թիվ 48-Ա որոշման սահմանվել է 69 250 /վաթսունինը հազար երկու հարյուր հիսուն /ՀՀ դրամ:
Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Սյունիքի մարզ, ք. Ագարակ , Գարեգին Նժդեհ 1 հասցեում:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետ է սահմանվում 13.11.2025թ.:
Մրցույթի օր է սահմանվում` 20.11.2025 թ.:
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ՝ 098-81-22-58 հեռախոսահամարին։
Հասցե` ՀՀ, Սյունիքի մարզ, քաղաք Ագարակ ,Գարեգին Նժդեհ 1
Վեբկայք` meghri.am
Էլ. փոստ` agarakimankapartez@gmail.com
Անհրաժեշտ փաստաթղթերին, պաշտոնային պարտականություններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով`