12.03.24
Մեղրի համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի N3 հերթական նիստը
|
Մեղրի համայնքի հարգելի բնակիչներ Տեղեկացնում ենք, որ 2024 թվականի մարտի 19-ին ժամը 17:00-ին տեղի կունենա Մեղրի համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի N3 հերթական նիստը:
|
|
08.03.24
Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա` Մարտի 8-ի կապակցությամբ.
|
Սիրելի՛ կանայք` մայրեր, քույրեր և դուստրեր. ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ:Հայ կանայք միշտ եղել են ազգապահպանության երաշխավորն ու մեր դարավոր ավանդույթների կրողը, նվիրումով մասնակցել են պետական և հասարակական կյանքին: Այս տոնը ևս մեկ առիթ է լավագույն մաղթանքներ, երախտագիտության և գնահատանքի խոսքեր ուղղելու Ձեզ:Բոլոր ժամանակներում դուք եղել եք ընտանեկան օջախի պահապանը, մատաղ սերնդի դաստիարակողն ու ազգային ավանդույթների կրողը: Ձեր անսահման նվիրվածությամբ, սիրով և համբերատարությամբ դուք գեղեցկացնում եք մեր կյանքն ու մեզ մղում նոր նախաձեռնությունների:Ձեր սերն ու հոգատարությունը, բարությունն ու քնքշությունն աշխարհն ավելի լավն են դարձնում, մեղմում են դժվարություններն ...
Մանրամասն |
|
08.03.24
ՀԻՆ ՄԵՂՐԻԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ
|
2024թ. մարտի 7-ին տրվեց Մեղրիի Փոքր թաղի զբոսաշրջային ենթակառուցվածքների վերականգնման ծրագրի մեկնարկը։Ժողովրդական տների պահպանման և վերականգնման ծրագրի նպատակը քաղաքի մշակութային, տնտեսական զարգացումն է, դեպի Մեղրի զբոսաշրջության ակտիվացումը։Մեղրիի Փոքր թաղի վերածնունդը շատ կարևոր է Հայաստանի զբոսաշրջային ներուժի զարգացման համար։Նախատեսվում է Փոքր թաղի պահպանական գոտու՝ Մեժլումյան և Վազանց փողոցների վերակառուցում, զբոսաշրջային ցուցանակներով կահավորում, ավտոկայանատեղիների կառուցում, ինչպես նաև լուսավորման, խմելու ջրի, ոռոգման և կոյուղու համակարգի հիմնում։Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Կառավարության և Համաշխարհային բանկի համաֆինասավորմամբ։ Բովանդակության պատասխանատուն Զբոսաշրջության կոմիտեն է, ...
Մանրամասն |
|
08.03.24
«Ժպիտ ու սեր Ձեզ…»
|
Այսօր «Մեղրիի մարզամշակութային կենտրոն» հՈԱԿ-ի Մեղրիի մշակույթի տանը տեղի ունեցավ կանանց միջազգային տոնին նվիրված «Ժպիտ ու Սեր Ձեզ…» խորագիրը կրող տոնական միջոցառումը։ Իրենց ելույթներով օրը տոն դարձրեցին մշակույթի տան թատերարվեստի,պարի,երգի և երգչախմբի սաները,Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի Մեղրիի մասնաճյուղի պարի և երգի բաժինների սաներն ու Մեղրի համայնքի Արևիք արվեստի դպրոցի պարային բաժնի սաները։ Հրաշալի միջոցառումը մեծ հիացմունք և բավականություն պարգևեց ներկաներին։
|
|
07.03.24
ՀԱՆԴԻՊՈՒՄ
|
Երեկ՝ մարտի 6-ին Մեղրի համայնքի ղեկավար Բ. Զաքարյանը և համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Խ. Անդրեասյանը ընդունեցին ՀՀ-ում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտակային։ Համայնքի ղեկավարը ողջունեց նրա առաջին այցը Մեղրի՝ կարևորելով հայ-ճապոնական բարեկամական հարաբերությունները։ Հանդիպման ընթացքում քննարկվեց Արցախից բռնի տեղահանված և Մեղրի համայնքում բնակություն հաստատած արցախցիների խնդիրները և դրանց լուծմանն ուղղված համայնքի և կազմակերպությունների աջակցման առաջիկա ծրագրերը։
|
|
06.03.24
«ՍՏԵՂԾԱԳՈՐԾ ՍՊԱՐԱՊԵՏ…»
|
Մարտի 5-ին «Մեղրիի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի Ագարակի մշակույթի տանը տեղի ունեցավ Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի 65-ամյակին նվիրված «ՍՏԵՂԾԱԳՈՐԾ ՍՊԱՐԱՊԵՏ…» խորագրով հուշ երեկո։
|
|
06.03.24
Հարգելի՛ բնակիչներ,
|
Տեղեկացնում ենք Ձեզ, որ երեկ` մարտի 5-ին, ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանը` ի դեմս համայնքի ղեկավար Բ. Ս. Զաքարյանի և «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը` ի դեմս գլխավոր տնօրեն Ա. Գ. Բելյաևի, կնքեցին թիվ 05032024 պայմանագիրը:Կողմերի փոխադարձ համաձայնությամբ «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը, ի դեմս գլխավոր տնօրեն Ա. Գ. Բելյաևի պարտավորվեցին 2024թվականի ընթացքում կազմակերպել Մեղրի համայնքում բնակելի բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգումը և վերակառուցումը, որի համար նախատեսել են հատկացնել 80.000.000/ութսուն միլիոն/ ՀՀ դրամ:Կից Ձեզ ենք ներկայացնում Մեղրի համայնքի բնակելի բազմաբնակարան շենքերի ցանկը, որոնք ընդգրկված են թիվ ...
Մանրամասն |
|
05.03.24
Քննարկում
|
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը, Հայաստանում Եվրոպական միության ֆինանսավորմամբ, իրականացնում է «Հրատապ աջակցություն տեղահանված անձանց Հայաստանում» ծրագիրը, որի շրջանակում տեղահանված անձանց տրամադրվում են սննդի աջակցության քարտեր:Ծրագրի մասին ավելի մանրամասն տեղեկատվություն տրամադրելու նպատակով՝ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը փետրվարի 29-ին Մեղրիի համայնքապետարանում իրազեկման հանդիպում է ունեցել համայնքում բնակություն հաստատած տեղահանված անձանց հետ, ներկայացրել սննդի աջակցության քարտի տրամադրման, օգտագործման , ծրագրում ընտանիքների ընտրության չափանիշների և մեկ ընտանիքի համար նախատեսված գումարի չափի մասին անհրաժեշտ տեղեկատվությունը:Ծրագիրը նպատակ ունի աջակցել ընտանիքներին ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |