1.Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի նկարագրությունը, վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության, գույքի կառավարման բաժնի կողմից 2020 թվականի հունիսի 22-ին հայտնաբերվել է <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> օրենսգրքի 1541-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված վարչական իրավախախտում, մասնավորապես՝ կառուցապատող <<ԱՏ-ՄԵՏԱԼՍ>> ՍՊԸ-ի տնօրեն Վարդան Հովսեփյանի կողմից Մեղրի համայնքի Տաշտուն բնակավայրում բազմամետաղների մշակման փորձարարական գործարանի և Պոլիմետաղների մշակման փորձարարական գործարանին կից ջարդող- մանրացնող կոմպլեքսի կառուցման համար 2018 թվականի մարտի 21-ին տրված N06 շինարարության թույլտվությամբ 2013 թվականի սեպտեմբերի 5-ի N 1 շինարարության թույլտվությունը երկարաձգվել է 1 (մեկ) տարի ժամկետով, սակայն սահմանված ժամկետում շինարարությունը ավարտված չէ:Հայտնաբերված իրավախախտման փաստով Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի նախաձեռնությամբ <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 30-րդ հոդվածի առաջին մասի <<բ>> ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ >> օրենսգրքի 154.1-րդ հոդվածի առաջին մասի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ:
Կառուցապատողը պատշաճ ծանուցվել է 2020 թվականի հուլիսի 13-ին կայանալիք վարչական վարույթի գործի քննության տեղի և ժամանակի մասին, սակայն չի ներկայացել:
Գործի քննության ընթացքում ուսումնասիրվեցին շինարարության թույտվությունները, վարչական իրավախախտման արձանագրությունը, <<ԱՏ-ՄԵՏԱԼՍ>> ՍՊԸ-ի դիմումը՝ շինարարության երկարաձգման վերաբերյալ, կառուցվող օբյեկտի նախահաշվարկային արժեքի մասին փաստաթղթերը:
Գործի փաստական հանգամանքների և դրանում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյելտիվ հետազոտման արդյունքում հիմնավորվեց, որ կառուցապատող <<ԱՏ-ՄԵՏԱԼՍ>> ՍՊԸ-ի տնօրեն Վարդան Հովսեփյանի կողմից սահմանված ժամկետում շինարարական աշխատանքները ավարտված չեն, որով թույլ է տվել <<Վարչական իրավախախտումների վերբերյալ>> օրենսգրքի 154.1 -րդ հոդվածի առաջին մասով նախատեսված վարչական իրավախախտում:
2.Վարչական ակտ ընդունելու հիմնավորումները. Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի՝ համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության: Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի՝ համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համաձայնեցնում է ճարտարապետաշինարարական նախագծերը, տալիս շինարարության(քանդման) թույլտվություն, միջոցներ է ձեռնարկում շինարարության թույլտվությամբ նախատեսված ժամկետներում կառուցապատումն ավարտելու համար:<<Վարչական իրավախախտման վերաբերյալ>> օրենսգրքի 154.1հոդվածի առաջին մասի համաձայն՝ կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ շինարարության նախահաշվային արժեքի մեկ տոկոսի չափով:Նույն օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարարական կարգի, սոցիալիստական սեփականության, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավոևյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով, 42-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով, <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ >> օրենսգրքի 23-րդ հոդվածի 2-րդ կետով, 32-րդ հոդվածով,154.1 հոդվածի առաջին մասով, 2191 -րդ, 281-րդ և 282-րդ հոդվածներով, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Կառուցապատող <<ԱՏ-ՄԵՏԱԼՍ>>ՍՊԸ-ի տնօրեն Վարդան Հովսեփյանին <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> օրենսգրքի 154.1-րդ հոդվածի առաջին մասով ենթարկել վարչական պատասխանատվության՝ նշանակելով վարչական տույժ՝ 309 889 ( երեք հարյուր ինը հազար ութ հարյուր ութսունինը) ՀՀ դրամի չափով:
2.<<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն տուգանքը պետք է վճարվի սույն որոշումը իրավախախտումն կատարած անձի կողմից ստանալուց ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում՝ ՀՀ ֆինանսների նախարարություն,Մեղրի համայնք, 900305081276 հաշվարկային հաշվեհամարին:Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ երկամսյա ժամկետում:
3.Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից կարող է բողոքարկվել վարչական կարգով համայնքի ղեկավարին երկու ամսվա ընթացքում, կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջն իրազեկելուն հաջորդող օրվանից: