Այսօր: Երկուշաբթի, 12 Ապրիլի 2021թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 27
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 26
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Մեղրի, +374 286 4-34-23, +374 286 4-35-00, meghri.syuniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 մարտի 2021 թվականի N 26

ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՐՃԵՎԱՆ, ՇՎԱՆԻՁՈՐ ԵՎ ՆՌՆԱՁՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշմամբ և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` Մեղրի համայնքի ավագանին

որոշում է՝

1.Հավանություն տալ ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Կարճևան, Շվանիձոր և Նռնաձոր բնակավայրերի տարածական համակցված պլանավորման փաստաթղթերում նախատեսվող փոփոխություններին, ըստ որի առաջարկվում է Մեղրի համայնքի վարչական տարածքում գտնվող.

1)համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից 1 (մեկ) հեկտար այլ հողատեսք /կադաստրային ծածակագիր՝ 09-051-0401-0001-ից/,

2)պետական սեփականություն հանդիսացող էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության հողերից 0,06 հեկտար /կադաստրային ծածակագիր՝ 09-051-0505-0001-ից/ և 0,02722 հեկտար /կադաստրային ծածակագիր՝ 09-066-0368-0001-ից/ <<տրանսպորտի օբյեկտների հողեր>> գործառնական նշանակության հողամասերը,

3)համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից 0,03հեկտար վարելահողը /կադաստրային ծածակագիր՝09-074-0445-0053-ից/ փոխադրել հատուկ նշանակության հողերի կատեգորիա՝ պաշտպանական կարիքների համար:

2.Համայնքի ղեկավարին` կազմել և օրենսդրությամբ սահմանված կարգով հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի համաձայնեցմանն ներկայացնել համապատասխան հողաշինարարական գործ: 


Կողմ -7

ԱԴԱՄՅԱՆ ԿԱՐԵՆ

ԱԴԱՄՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ

ԶԱՔԱՐՅԱՆ ՀՐԱՅՐ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԿՈՍՏԱՆՏ

ՄԻՔԱԵԼՅԱՆ ՍԱՄՎԵԼ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ



Կից փաստաթղթեր՝
(19.34 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
meghri.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 204
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner