Ղեկավարվելով «Տեղական ինքանակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 23-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596 հաստատված կարգի 100-րդ կետով, հիմք ընդունելով <<Մեղրու ՃՇՇՁ>> ՍՊԸ-ի, ի դեմս տնօրեն ՝ Ա. Գասպարյանի հայտը (մուտք՝ 2019 թվականի մարտի 22-ի N 888-Տ)`
որոշում եմ՝
1.Տալ <<Մեղրու ՃՇՇՁ>> ՍՊԸ-ին՝ Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Չարենց փողոցի թիվ 21/60 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման համար շինարարության թույլտվություն (շինարարության թույլտվությունը կցվում է ):
2.Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Մեղրի համայնքի ղեկավարին ներկայացնել N2-5 ձևի տեղեկանք:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու հաջորդող օրվանից: