Այսօր: Չորեքշաբթի, 8 Մայիսի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 106
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 32
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Մեղրի, +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 փետրվարի 2019 թվականի N 32

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՇՎԱՆԻՁՈՐ ԳՅՈՒՂԻ 5-ՐԴ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 35 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՕՐԻՆԱԿԱՆ ՀՈՂԱՄԱՍԻՆ ԿԻՑ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Սարգիս Ալյոշայի Հակոբյանի դիմումը (ծնված՝ 10.01.1961թ.): Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Մեղրի համայնքի Շվանիձոր գյուղի 5-րդ փողոցի թիվ 35 հասցեում գտնվող բնակելի տանը ամրակայված հողամասի ընդհանուր մակերեսը կազմում է 0,05793 հա, որից 0,0472 հա մակերեսով հողամասը Սարգիս Հակոբյանի ժառանգության իրավունքով պատկանող հողամասն է: Օրինական հողամասին կից ավել օգտագործվող 0.01073 հա հողամասը օրենքի ուժով կարող է փոխանցվել Սարգիս Հակոբյանին որպես անհատույց սեփականություն:
   Հաշվի առնելով, որ բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին, չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:
   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 2008 թվականի հունիսի 10-ի «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՕ- 117-Ն օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով՝

                                                                                             որոշում եմ՝

1.Վերականգնել Մեղրի համայնքի Շվանիձոր գյուղի 5-րդ փողոցի թիվ 35 հասցեում գտնվող Սարգիս Ալյոշայի Հակոբյանի սեփականություն հանդիսացող բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 0,0472 հա օրինական հողամասին կից ավել օգտագործվող 0.01073 հա հողամասի հողհատկացման հիմքերը, ճանաչելով նրա սեփականության իրավունքը հողամասի նկատմամբ:

2.Սույն որոշումն ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

 

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner