Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 67
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 55
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Մեղրի, +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 փետրվարի 2020 թվականի N 55

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-Ի ՀԱՆՐԱՔՎԵԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈւԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈւՄ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՊԱՍՏԱՌՆԵՐ, ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՏՊԱԳԻՐ ԵՎ ԱՅԼ ՆՅՈՒԹԵՐ ՓԱԿՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՎՃԱՐ ՏԵՂԵՐ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասով, «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 18-րդ հոդվածի 6-րդ մասով, համաձայն Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2020 թվականի փետրվարի 11-ի N3-Ա որոշմամբ հաստատված ժամանակացույցի 4-րդ կետի՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի տարածքում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների 2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեի <<ԱՅՈ>> և <<ՈՉ>> քարոզչության կողմերի կողմից քարոզչական պաստառներ, քարոզչական տպագիր և այլ նյութեր փակցնելու համար առանձնացնել հետևյալ անվճար տեղերը՝

1)Գյուղ Կարճևան-Գյուղի հրապարակի հարևանությամբ գտնվող երեք բնակելի տների պատերը.

2)Գյուղ Լեհվազ- 1-ին փողոց 4 հասցեում գտնվող ավտոտնակի դիմային պատը.

3)Գյուղ Ալվանք- 1 տուն 4 հասցեում գտնվող բնակելի տան դեպի գյուղի կենտրոն նայող պատը.

4)Գյուղ Տաշտուն-գյուղի մշակույթի տան պատը.

5)Գյուղ Լիճք - գյուղի մշակույթի տան պատը.

6)Գյուղ Շվանիձոր-գյուղի մշակույթի տան պատը. 

7)Գյուղ Վարդանիձոր-գյուղի մշակույթի տան պատը, չգործող խանութի պատը.

8)Գյուղ Նռնաձոր-գյուղի կենտրոնում գտնվող երեք բնակելի տների պատերը. 

9)Քաղաք Ագարակ- Չարենցի 20, Չարենցի 21, Չարենցի 25, Չարենցի 28 բնակելի շենքերի  ճակատային պատը, Գարեգին Նժդեհի փողոցի լայնությամբ. 

10)Քաղաք Մեղրի- Զորավար Անդրանիկ փողոցի կամրջին հարող հենապատ, Գործարանային փողոցի սկզբնամասի հենապատ, Մելիք-Օհանջանյան փողոցի № 14 հասցեի հենապատ: 

2.Աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner