Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 61
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 196
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Մեղրի, +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 մայիսի 2019 թվականի N 196

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ, ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-81-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 և   2010 թվականի հունվարի 14-ի  N16-Ն որոշումներով հաստատված կարգի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Մեղրի համայնքի ավագանու 2019 թվականի մարտի 07-ի թիվ 21 որոշումը և 2019 թվականի մայիսի  20-ին կայացած մրցույթի թիվ 1/1 արձանագրությունը.

                                                                             որոշում եմ՝

1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նշանակության հնդավոր հողատեսքերից 10,14023 հա հողամասը (կադաստրային ծածկագիր` 09-005-0747-0008, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 06022019-09-0018) վարձակալության իրավունքով, 10 տարի ժամկետով, տարեկան 233233 (երկու հարյուր երեսուներեք հազար երկու հարյուր երեսուներեք) ՀՀ դրամ վարձավճարով տրամադրել Մեղրի համայնքի բնակիչ Ռոլանդ Գևորգյանին՝ գյուղատնտեսությամբ զբաղվելու նպատակով:

2.Ընդունել ի գիտություն, որ հողամասի վարձակալության իրավունքի մասին պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:

3. Սահմանել, որ.

1)վարձակալության իրավունք ձեռք բերող անձը պարտավոր է վարձավճարը վճարել հավասար չափերով ըստ տարվա օրացույցային եռամսյակների, ոչ ուշ քան հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը՝ Մեղրիի համայնքապետարանի 900305081508 հաշվարկային հաշվին.

2) վարձակալը  վարձավճարների  ամբողջությամբ  կամ մասնակի  ուշացման յուրաքանչյուր օրվա համար  վճարում է  տուգանք՝ վարձատուին չվճարված գումարի  0,05   տոկոսի չափով.

3)վարձակալության իրավունքի մասին պայմանագրի նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվում է վարձակալության իրավունք ձեռք բերող անձի միջոցների հաշվին:

4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի պետ Մ. Ղազարյանը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner