Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 140
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 291-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Մեղրի, +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 մայիսի 2018 թվականի N 291-Ա

ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԳԱՐԱԿ ՔԱՂԱՔԻ ՉԱՐԵՆՑ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 10/29 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻՆ ԿԻՑ ԱՐՄԵՆՈՒՀԻ ՉԿԱԼՈՅԻ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԿՑԱԿԱՌՈՒՅՑԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ  կետով, քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ  մասով,  Հայաստանի  Հանրապետության  կառավարության 2006  թվականի մայիսի  18-ի  թիվ 912-Ն որոշմամբ, հիմք   ընդունելով  Մեղրի   համայնքի  ղեկավարի  2018  թվականի  մարտի 29-ի  թիվ 191-Ա  որոշումը, <<Վերտեքս>>  ՍՊԸ-ի  կողմից  կատարված  չափագրության  արդյունքներով կազմված  շինության  հատակագիծը  և Արմենուհի  Բեգլարյանի՝ համայնքի ղեկավարին ուղղած 2017 թվականի դեկտեմբերի  13-ի  N2909 դիմումը.

                                                      որոշում եմ՝

 

 

1. ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Չարենց փողոցի թիվ 10/29 հասցեում գտնվող  հասարակական տարածքին կից ինքնակամ կառուցված  27,1 քմ  մակերեսով  կցակառույցը,  որի  պահպանումը  չի  խախտում  այլ  անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերըվտանգ  չի  սպառնում  քաղաքացիների  կյանքին  և  առողջությանը, կառուցված չէ  ինժեներատրանսպորտային  օբյեկտների  օտարման կամ անվտանգության  գոտիներում,  չի  առաջացնում հարկադիր  սերվիտուտ  պահանջելու իրավունք, ճանաչել օրինական:

2.Պարտավորեցնել Արմենուհի Բեգլարյանին տեղական բյուջե վճարել 3000 դրամ x 0,069 x 27.1քմ = 5610 /հինգ հազար վեց հարյուր տաս/  ՀՀ դրամ:  Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարի  60- օրյա  ժամկետում  չվճարման  դեպքում   որոշումը համարվում է ուժը կորցրած:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում  Արմենուհի Բեգլարյանին որոշման ընդունման մասին  իրազեկելու  օրվան հաջորդող օրվանից:  


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner