Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 7-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 7-Ա


Զեկ. ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ

ԳԱՐԻԿ ՍԵՅՐԱՆԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԵՎ ՇՈՒՇԱՆԻԿ ԷԴՈՒԱՐԴԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԵՂՐԻ ՔԱՂԱՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Հողային օրենսգրքի» 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143-րդ հոդվածի 9-րդ և 12-րդ կետերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրու քաղաքային համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը հաստատելու մասին» N36-Ն որոշումը, համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ-, դեմ-, ձեռնպահ-, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին

                                                      որոշում է՝

1.Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Արաքսաշեն 2-րդ թաղամասի թիվ 2/7 հասցեում գտնվող (կադաստրային ծածկագիր՝ 09-005-0505-0007), Գարիկ Սեյրանի Հայրապետյանին և Շուշանիկ Էդուարդի Հայրապետյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող 0,158 հա հողամասի նպատակային նշանակությունը համապատասխանեցնել Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի գլխավոր հատակագծին և դասել բնակավայրերի հողերի կատեգորա՝ «բնակելի կառուցապատման հողեր» գործառնական նշանակությամբ հողերի ցանկում:

2. Համայնքի ղեկավարին ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(20.24 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

Գրանցող ԼԻԼԻԿ ՄԵԺԼՈՒՄՅԱՆ  
Գրանցման ամսաթիվ01/02/2018 12:11
Վերջին անգամ խմբագրել է ՏՀԶՎԿ ՀԿ  
Վերջին խմբագրման ամսաթիվ11/05/2018 11:18

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner