Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 44
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 55-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Մեղրի, +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 դեկտեմբերի 2016 թվականի N 55-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՓՈՂՈՑՆԵՐԻ, ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՅԼ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՍԱՆՄԱՔՐՄԱՆ, ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ, ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական  ակտերի  մասին» Հայաստանի Հանրապետության   օրենքի  20-րդ,  72-րդ  հոդվածի  1-ին  մասի  1-ին  կետի  բ)  ենթակետով,  հաշվի  առնելով,  որ  Հայաստանի  Հանրապետության  Սյունիքի  մարզի  Մեղրիի  կանաչապատման,  բարեկարգման  և  սանմաքրման  աշխատանքները  իրականացնելու  համար  համապատասխան մարդկային  ռեսուսներ  և  տեխնիկական  բազա   ունեցող  միակ  կազմակերպությունը  «Մեղրիի կոմունալ տնտեսություն,  բարեկարգում»   համայնքային    ոչ առևտրային  կազմակերպությունն  է,  հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը  և  որոշման  նախագծի  քվեարկության  հետևյալ  արդյունքները`    կողմ-10,  դեմ-0,  ձեռնպահ-0,  Հայաստանի  Հանրապետության Սյունիքի  մարզի Մեղրի  համայնքի ավագանին 

 

որոշում   է`

1.Հայաստանի  Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի  փողոցների,  պուրակների,  գերեզմանատների  և  ընդհանուր  օգտագործման  այլ տարածքների  սանմաքրման,  աղբահանության,  բարեկարգման  և  պահպանության  ծառայությունների  մատուցումը  իրականացնել  «Մեղրիի կոմունալ տնտեսություն, բարեկարգում»     համայնքային    ոչ    առևտրային  կազմակերպության  միջոցով:

2.Ուժը  կորցրած ճանաչել  Հայաստանի  Հանրապետության   Սյունիքի  մարզի  Ագարակի  քաղաքային  համայնքի ավագանու  2012 թվականի դեկտեմբերի  28-ի  «Հայաստանի  Հանրապետության   Սյունիքի  մարզի  Ագարակի  քաղաքային  համայնքի փողոցների,  գերեզմանատների  և  ընդհանուր  օգտագործման  այլ տարածքների  սանմաքրման,  աղբահանության,  բարեկարգման  և  պահպանության  ծառայությունների  մատուցման մասին» թիվ  74-Ն  որոշումը:

3.Սույն  որոշումն  ուժի  մեջ  է  մտնում  պաշտոնական   հրապարակման  օրվան  հաջորդող  տասներորդ  օրը:    


Կողմ -10

ԱԴԱՄՅԱՆ ԱՇՈՏ

ԱԴԱՄՅԱՆ ԿԱՐԵՆ

ԱԴԱՄՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳԱԳԻԿ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ

ՀԱԿՈԲՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՀԱՐՈՒԹ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԿՈՍՏԱՆՏ

ՄԻՔԱԵԼՅԱՆ ՍԱՄՎԵԼ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ



Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner