Այսօր: Չորեքշաբթի, 16 Ապրիլի 2025թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 76
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
16.04.25 ԻՐԱԶԵԿՈՒՄ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ համաքաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ մայիսի 16-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Երևան-Ագարակ M2 մայրուղու Մեղրի հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։
Ձայներ լսելիս խնդրում ենք խուճապի չմատնվել։
15.04.25 ԻՐԱԶԵԿՈՒՄ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Հարգելի՛ համաքաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ ապրիլի 15-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Երևան-Ագարակ M2 մայրուղու Վարդանիձոր հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։ Ձայներ լսելիս խնդրում ենք խուճապի չմատնվել։

15.04.25 ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՄԱՆ
Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ, Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2025 թ. ապրիլի 30-ին՝ ժամը 15:00-ին Մեղրի համայնքի Լիճք բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում (հասցե՝ Սյունիքի մարզ, Մեղրի համայնք գ. Լիճք, Փ․1, Շ․1) տեղի կունենա «ՊՐՈ ԿՈՆՍՏՐԱԿՏ» ՍՊԸ-ի կողմից նախատեսվող Սյունիքի մարզի Տերտերասարի ոսկու հանքավայրի օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանատնտեսագիտական վերագնահատման աշխատանքների ուսումնասիրության աշխատանքային ծրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը։ ... Մանրամասն
15.04.25 ՄԱՅԻՍԻ 3-ԻՆ՝ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ

Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ,
Տեղեկացնում ենք, որ մայիսի 3-ին Հայաստանում տեղի է ունենալու համապետական շաբաթօրյակ։
Խնդրում և կոչ ենք անում բոլորիդ՝ ակտիվորեն մասնակցել շաբաթօրյակին․ եկե՛ք միասին ու համատեղ ջանքերով մաքրենք ու բարեկարգենք մեր համայնքը, բնակավայրը, թաղամասն ու բակը։

14.04.25 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Հարգելի՛ համաքաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ ապրիլի 14-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Երևան-Ագարակ M2 մայրուղու Վարդանիձոր հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։ Ձայներ լսելիս խնդրում ենք խուճապի չմատնվել։

14.04.25 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մեղրի համայնքի հարգելի´ բնակիչներ, «Հիմնատավուշ զարգացման հիմնադրամ»-ը մեկնարկում է նոր աջակցության ծրագիր: Ծրագրի շրջանակում Մեղրի համայնքի բնակիչներին անվճար կտրամադրվեն լոլիկի, սմբուկի (բադրիջան), քաղցր և կծու պղպեղի (տաքդեղ) սածիլներ։ Յուրաքանչյուր շահառու հնարավորություն կունենա ստանալ յուրաքանչյուր տեսակից առնվազն 100 սածիլ : Ինչպե՞ս ստանալ սածիլները։ Կարող եք դիմել Ձեր բնակավայրի վարչական ղեկավարի նստավայր, իսկ Մեղրի և Ագարակ քաղաքների բնակիչները կարող են այցելել. Մեղրիի համայնքապետարանի առաջին հարկում գտնվող Քաղաքացիների սպասարկման գրասենյակ (ՔՍԳ), կամ Ագարակ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայր։ Դիմումների վերջնաժամկետ` 2025 թվականի ապրիլի 21:

13.04.25 «ԿՐԹՎԵԼԸ ՆՈՐԱՁԵՎ Է» ՇԱՐԺՈՒՄԸ ՄԵՂՐԻՈՒՄ՝ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱԳԵՑԱԾ ՈՒՂԵՐՁՆԵՐՈՎ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Ապրիլի 12-ին Մեղրի համայնքի Մեղրիի մարզամշակութային կենտրոնի Ագարակի մշակույթի տանը կայացավ «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական, առանցքային նշանակություն ունեցող հանդիպումը՝ հյուրընկալելով 354 մասնակցի ամենատարբեր ոլորտներից: Միջոցառմանը մասնակցում էին Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, համայնքապետարանի աշխատակազմը, համայնքային կառույցների ներկայացուցիչները, պետական ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչները, կրթության, մշակույթի, տարբեր ոլորտների աշխատողներ ու բազմաթիվ ակտիվ քաղաքացիներ։ ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը իր բացման խոսքում ... Մանրամասն
11.04.25 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԲՈՒՍԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարգելի՛ համաքաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի մարտի 27-ի «Բուսաբուծության աջակցության 2025 թվականի ծրագիրը հաստատելու մասին» N 356-Լ որոշման՝ մեկնարկել է բուսաբուծության ոլորտի աջակցության նոր ծրագիրը։ Ծրագրի նպատակն է բարձրացնել Հայաստանի պարենային անվտանգության մակարդակը, նվազեցնել կարևորագույն գյուղատնտեսական արտադրատեսակների ներկրումից կախվածությունը և խթանել բուսաբուծության ոլորտի զարգացումը՝ ի կատարումն 2020-2030 թվականների գյուղատնտեսության զարգացման ռազմավարության: Հիմնական ուղղություններն են. • Բարձրացնել բուսաբուծական արտադրանքի ծավալները՝ խթանելով ցանքատարածությունների ընդլայնումը։ • Ապահովել արտադրողականության ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստ
Մեղրի Համայնքի ավագանու N2 արտահերթ նիստ 2022․02․2
Մեղրի համայնքի ավագանու N1 հերթական նիստ 2022.02.0
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18–Ի Ե
Մեղրի համայնքի ավագանու N5 հերթական նիստ 2018թ
Մեղրի համայնքի ավագանու N3 հերթական նիստ 2022.03.0
Մեղրի համայնքի ավագանու 2022թ. մարտի 18-ի N4 արտահ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
citymeghri@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner