03.07.25
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
Հարգելի՛ համաքաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ հուլիսի 3-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Երևան-Ագարակ M2 մայրուղու Վարդանիձոր հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։ Ձայներ լսելիս խնդրում ենք խուճապի չմատնվել։
|
|
03.07.25
Քննարկումներ՝ «Կլիմայական ռիսկի գնահատումը Հայաստանի խոշորացված համայնքներում» թեմայի շուրջ
|
Հուլիսի 1-3-ին Մեղրիի համայնքապետարանի նիստերի դահլիճում Աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմ (ԱՌՆԱՊ) հիմնադրամի փորձագիտական խմբի կողմից իրականացվեցին ֆոկուս խմբային և ոլորտային քննարկումներ՝ «Կլիմայական ռիսկի գնահատումը Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագրի շրջանակում, նպատակ ունենալով համայնքի տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ բաց քննարկումների միջոցով վերհանել սպառնացող ռիսկերի տեսանկյունից տարբեր ոլորտներում առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները։Քննարկումներին մասնակցել են համայնքի ղեկավարը, համայնքապետարանի աշխատակազմի, համայնքի ոլորտային կազմակերպությունների, գերատեսչությունների ներկայացուցիչներ, վարչական ղեկավարներ։Բաց, արդյունավետ ու ներգրավված մթնոլորտում ...
Մանրամասն |
|
03.07.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՐԹՈՒՂԱՅԻՆ ԳՐԱՖԻԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ հանրային տրանսպորտի երթուղային գրաֆիկում կատարվել է փոփոխություն։ 2025 թվականի հուլիսի 3-ից Նռնաձոր բնակավայրի համար երթուղային տրանսպորտը կգործի միայն երեքշաբթի և ուրբաթ օրերին՝ հետևյալ ժամանակացույցով։
|
|
02.07.25
ԴԱՍԱԿԱՆ ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ ՆՎԻՐՎԱԾ ՄԵՏԱԼՈՒՐԳԻ ՕՐՎԱՆ
|
Հարգելի՛ բնակիչներ, «Մեր ապագան» կրթամշակութային, բարեգործական հիմնադրամը, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հետ համագործակցությամբ, Մեղրիի համայնքապետարանի աջակցությամբ, սիրով տեղեկացնում է, որ 2025 թվականի հուլիսի 18-ին՝ ժամը 18։00-ին, «Մեղրիի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի Ագարակի մշակույթի տանը տեղի կունենա դասական համերգային ծրագիր, նվիրված ՝ ՄԵՏԱԼՈՒՐԳՆԵՐԻ ՕՐՎԱՆ։ Համերգն անցկացվում է մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ստեղծագործական ժառանգության հանրայնացման նպատակով՝ ՀՀ մարզերի համայնքներում դասական երաժշտության տարածման ծրագրի շրջանակում։ Համերգից առաջ հանդիսատեսը կարող է վայելել Արամ Խաչատրյանը «Երջանկություն» և «Գայանե» բալետներին ...
Մանրամասն |
|
01.07.25
Տեղական զարգացում միջազգային գործընկերությամբ. Վանք-Կալեր կամրջի
դիտարկումը
|
Հուլիսի 1-ին Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը , համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Բագրատ Զաքարյանը, Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը, մարզպետի խորհրդական Նվարդ Հարությունյանը, «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ի տնօրեն Ազատ Գասպարյանը՝ Հայաստանում Գերմանիայի և Շվեյցարիայի դեսպանությունների, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ), Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) ներկայացուցիչներից կազմված պատվիրակության հետ միասին դիտարկեցին Վանք և Կալեր գյուղերը մայրուղուն կապող վերանորոգված կամրջի գործարկման ընթացքը։Պատվիրակության կազմում էին Գերմանիայի դեսպանության տնտեսական համագործակցության և զարգացման բաժնի ղեկավար Կատրին Բուդեր-Փելցը, Շվեյցարիայի ...
Մանրամասն |
|
01.07.25
Այց՝ Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության «Զանգեզուր կենսոլորտային համալիր»-ի տեղամաս
|
Հուլիսի 1-ին Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանն այցելեց Մեղրիի Շվանիձոր բնակավայրում գործող ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության «Զանգեզուր կենսոլորտային համալիր»-ի տեղամաս։Այցի ընթացքում համայնքապետը շրջեց տարածքում, տեղում ծանոթացավ շենքային պայմաններին, ծառայության աշխատանքային գործընթացին:Տեղի ունեցավ աշխատանքային քննարկում ծառայության պետի տեղակալ Մուրադ Նուրիջանյանի, Սյունիքի մարզային վարչության պետ Սասուն Մանուկյանի, տեղամասի պետ Մարգար Մարգարյանի և միջազգային գործընկերների հետ, որի ընթացքում շեշտադրվեցին համագործակցության կարևոր ուղղություններն ու համատեղ նախաձեռնությունների անհրաժեշտությունը՝ նպատակ ունենալով ամրապնդել ...
Մանրամասն |
|
01.07.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ հուլիսի 3-ին` ժամը 13.30-18.00-ն, Ագարակ քաղաքի հրապարակում ձեր ժամանակի խնայողության համար կտեղակայվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակը։ Հարկադիր կատարման ոլորտում ձեզ հուզող հարցերով կարող եք դիմել և տեղում ստանալ ձեր հարցերի պատասխանները։
|
|
28.06.25
«Կոմիտասական» ոգով. «Արևիք արվեստի դպրոց»-ի հաշվետու համերգը
|
Հունիսի 28-ին Ագարակ քաղաքի մշակույթի տան դահլիճում տեղի ունեցավ «Արևիք արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի 2024-25 ուսումնական տարվա հաշվետու համերգը՝ «Կոմիտասական» խորագրով։Միջոցառումը մեկնարկեց Կոմիտասի կյանքին և գործունեությանը նվիրված հատվածներով, որի ընթացքում բեմում հնչեցին նրա ստեղծագործություններից՝ ինչպես խմբային, այնպես էլ անհատական կատարմամբ։Միաժամանակ դահլիճի նախասրահում ներկայացված էր դպրոցի սաների նկարների և ձեռագործ աշխատանքների ցուցահանդեսը։Համերգային մասում ելույթ ունեցան դպրոցի երգչախմբերը՝ թե՛ ուսուցիչների, թե՛ աշակերտների մասնակցությամբ, «Խաչման» պարային համույթի սաները, տարբեր երաժշտական համարներ ներկայացվեցին՝ թե՛ անհատական, թե՛ համույթային ձևաչափերով, ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |