Երեքշաբթի, 19 Մարտի 2019թ. ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄԸ՝ ՄԱՐՏԻ 21-ԻՆ |  Մեղրի համայնքի հարգելի բնակիչներ, ս/թ մարտի 21-ին, ժամը 16:00-ին, Մեղրիի համայնքապետարանի նիստերի դահլիճում կկայանա հանայինն քննարկում 2019 թվականի պետական բյուջեից սուբվենցիաներ /նպատակային հատկացում/ ստանալու նպատակով նախատեսված ծրագրերի շուրջ: Նախատեսվում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն ներկայացնել հետևյալ ծրագրային առաջարկները. 1.«Մեղրի քաղաքի մանկապարտեզի հիմնանորոգում»: 2.«Զբոսայգու հիմնում Մեղրի քաղաքում»: 3.«Ավտոկայանատեղիների և հարակից շուկաների կառուցում Մեղրիի մաքսակետին կից և Մ-2 միջպետական ճանապարհի հարևանությամբ և դրանց հարող տարածքների բարեկարգում» 4.«Մեղրի համայնքի Շվանիձոր գյուղի մանկապարտեզի և բուժկետի վերահատակագծում, վերանորոգում և Կարճևան գյուղի մանկապարտեզի վերանորոգում»: 5.«Մեղրի համայնքի Ագարակի և Վահրավարի գոյություն ունեցող ջրավազանների վերանորոգման և բարեկարգման, Կարճևան, Լեհվազ և Նռնաձոր գյուղերի նոր ջրավազանների կառուցման աշխատանքներ»: Սիրով հրավիրում ենք: |
|
|