Այսօր: Հինգշաբթի, 30 Հոկտեմբերի 2025թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 162
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
30.10.25 Մեղրի համայնքի ղեկավարը շնորհավորել է «YEREVANOPEN» միջազգային առաջնության չեմպիոններին
Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը հյուրընկալել է JKS ARMENIA շոտոկան կարատեի դպրոցի մարզիչ Կարեն Սամսոնյանին և սաներին, ովքեր հոկտեմբերի 25-27-ը մասնակցել են Երևանում կայացած «YEREVANOPEN» միջազգային 14-րդ առաջնությանը։Պատվավոր տեղեր են գրավել՝ Ռաֆայել Հարութի Խաչատրյանը (1-ին տեղ), Սաշա Մոնտեի Մարգարյանը (2-րդ տեղ), Վահե Արթուրի Մկրտչյանը (2-րդ տեղ), Մհեր Գեղամի Քոսյանը (2-րդ տեղ) և Ռուբեն Ռոբերտի Աղամալյանը (3-րդ տեղ)։Համայնքի ղեկավարը ջերմորեն շնորհավորել է չեմպիոններին՝ բարձր արդյունքների հասնելու համար և շնորհակալագրեր հանձնել նրանց՝ սպորտում գրանցած հաջողությունների և համայնքի պատիվը բարձր պահելու համար։Մարզիչ Կարեն Սամսոնյանը շնորհակալություն ... Մանրամասն
30.10.25 ԻՐԱԶԵԿՈՒՄ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ համաքաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 30-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Երևան-Ագարակ M2 մայրուղու Լիճք հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։
Ձայներ լսելիս խնդրում ենք խուճապի չմատնվել։
29.10.25 ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԻՆՆԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ,Տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 30-ին՝ ժամը 17։00-ին, տեղի կունենա Մեղրի համայնքի ավագանու իններորդ նստաշրջանի հերթական նիստը հետևյալ օրակարգով՝1)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2025 թվականի բյուջեի ինը ամսվա եկամուտների և ծախսերի կատարման ընթացքի մասին.2)Փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություն սահմանելու մասին.3)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի խոշորացված համայնքի (Մեղրի քաղաք, Ագարակ քաղաք, Ալվանք, Վարդանիձոր, Այգեձոր, Թխկուտ, Գուդեմնիս, Լեհվազ, Լիճք, Կարճևան, Կուրիս, Նռնաձոր, Շվանիձոր, Վահրավար և Տաշտուն բնակավայրեր) գլխավոր հատակագծի նախագծերը (գոտևորման նախագծերը) հաստատելու մասին.4)Հայաստանի Հանրապետության ... Մանրամասն
29.10.25 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ,
Տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 8-ին՝ «Մեղրի քաղաքի օր» տոնակատարության ժամանակ բոլոր ցանկացողները կունենան հնարավորություն ձեռք բերել տաղավարներ, որտեղ կարող են ցուցադրել սեփական արտադրանքը և իրականացնել վաճառք։
Տաղավարների ամրագրման և սեղանների հետ կապաված հարցերի համար զանգահարել Մեղրիի համայնքապետարան՝ +374 286 4 35 00։
Տաղավարների ամրագրման վերջնաժամկետը՝ նոյեմբերի 5։
29.10.25 ԻՐԱԶԵԿՈՒՄ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ համաքաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 29-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, Երևան-Ագարակ M2 մայրուղու Մեղրի քաղաք Փոքր թաղ հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։
Ձայներ լսելիս խնդրում ենք խուճապի չմատնվել։
28.10.25 ԻՐԱԶԵԿՈՒՄ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ համաքաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 28-ին՝ ժամը 09:30-ին, Երևան-Ագարակ M2 մայրուղու Մեղրի քաղաքի Փոքր թաղ հատվածում և ժամը 18:00-ին, Լիճք հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։
Ձայներ լսելիս խնդրում ենք խուճապի չմատնվել։
24.10.25 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ համաքաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ օրենքով սահմանված ժամկետում երեխաներին հանրակրթական ուսումնական հաստատության առաջին դասարան ընդունելու և վերջիններիս պարտադիր կրթության իրավունքն ապահովելու նպատակով՝ 24-11-2010 N 1640-Ն հրամանով սահմանվել և այս՝ 2025-2026 ուսումնական տարվանից ուժի մեջ է մտել մինչև տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ 7 և 8 տարին լրանալու դեպքում` երեխային իր տարիքին համապատասխան դասարան ընդունելու դրույթը: Հիմք ընդունելով «Կրթության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 7-րդ մասի, 38-րդ և 39-րդ հոդվածի պահանջները՝ մինչև սույն թվականի դեկտեմբերի 31-ը 6 տարին լրացող (կամ լրացած), բայց դպրոց չընդունված երեխաները եկող ուսումնական տարում (2026-2027) ... Մանրամասն
24.10.25 ԻՐԱԶԵԿՈՒՄ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ համաքաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 24-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Երևան-Ագարակ M2 մայրուղու Լիճք հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։
Ձայներ լսելիս խնդրում ենք խուճապի չմատնվել։
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստ
Մեղրի Համայնքի ավագանու N2 արտահերթ նիստ 2022․02․2
Մեղրի համայնքի ավագանու N1 հերթական նիստ 2022.02.0
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18–Ի Ե
Մեղրի համայնքի ավագանու N5 հերթական նիստ 2018թ
Մեղրի համայնքի ավագանու N3 հերթական նիստ 2022.03.0
Մեղրի համայնքի ավագանու 2022թ. մարտի 18-ի N4 արտահ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
citymeghri@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner