Հարգելի բնակիչներ
Հաշվի առնելով 2017-2018թթ. թունաքիմիկատներով թունավորումների վիճակագրական տվյալները, ինչպես նաև գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկը՝ օրակարգային է բնակչության շրջանում իրականացնել լայնածավալ իրազեկման աշխատանքներ թունաքիմիկատներով թունավորումների կանխարգելման ուղղությամբ:
Մեղրիի համայնքապետարանը հորդորում է լինել զգոն, հետևել դրանց օգտագործման կանոններին և դիմել կանխարգելիչ քայլերի:
Ստորև ներկայացնում ենք 2017-2018 թթ. արձանագրված թունաքիմիկատներով թունավորումների վերաբերյալ վերլուծությունը և թունաքիմիկատներով թունավորումների վերաբերյալ հուշաթերթիկ:
Եղեք իրազեկված: