Այսօր: Կիրակի, 13 Հուլիսի 2025թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ընդհանուր աճուրդ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Մարիամ Ծատրյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
31/05/2019
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
04/07/2019
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

      ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների), Մեղրի համայնքի սեփականություն համարվող գույքի օգտագործման տրամադրման ու օտարման կազմակերպման և անցկացման հանձնաժողովը հայտարարում  է  համայնքային  սեփականություն հանդիսացող հողամասերի ընդհանուր աճուրդ (3 լոտ)՝  բաց եղանակով:

   

    Գյուղատնտեսական  նշանակության՝ գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու  նպատակով

        Լոտ 1. Մեղրի համայնք ք  Մեղրի  0,3 հա հողամաս, ծածկագիր՝ 09-005-0709-0111 մեկնարկային գինը -   300 000 ՀՀ դրամ:

        Լոտ 2. Մեղրի համայնք ք  Մեղրի  0,2 հա հողամաս, ծածկագիր՝ 09-005-0709-0112 մեկնարկային գինը -   200 000 ՀՀ դրամ

        Լոտ 3. Մեղրի համայնք գ  Նռնաձոր  0,44228 հա հողամաս, ծածկագիր՝ 09-066-0136-0022  մեկնարկային գինը -  247 220  ՀՀ դրամ

      Աճուրդը տեղի կունենա 2019 թվականի   հուլիսի  03-ին ժամը 15:00-ին Սյունիքի մարզի  Մեղրի քաղաքի Զ. Անդրանիկ փողոցի թիվ 2 հասցեում գտնվող Մեղրիի համայնքապետարանի վարչական շենքում:   

    Հողամասերում ճանապարհներ, ջրատար, կոյուղի, էլեկտրահաղորդման գծեր, գազատար     առկա չեն: Հողամասի նկատմամբ սահմանափակումներ, սերվիտուտներ չկան:                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           Աճուրդին կարող են մասնակցել ֆիզիկական և իրավաբանական անձինք` ներկայացնելով հայտ, աճուրդի մասնակցության համար սահմանված 10000 ՀՀ դրամի չափով վճարի անդորրագիր (որը պետք է վճարեն Մեղրի համայնքի բյուջե), անձնագիր, իրավաբանական անձանց համար` հիմնադիր փաստաթղթեր:Հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին՝ մինչև 2019թ.   հունիսի 28 -ը, ժամը 16:00-ը։ Աճուրդի  կազմակերպման փաթեթում առկա են աճուրդի կազմակերպման և անցկացման կանոնակարգը, ճարտարապետահատակագծային առաջադրանքն  ու  պայմանագրի  նախագծերը: Ցանկացողները աճուրդի փաթեթին  կարող են ծանոթանալ Մեղրիի համայնքապետարանում, իսկ պատճենի տրամադրման դեպքում պետք է Մեղրի համայնքի բյուջե վճարեն 3000 դրամ: Լոտ (լոտերը) կարող են ուսումնասիրել աշխատանքային օրերին, ժամը 10.00-ից մինչև 18.00, Մեղրի քաղաքում՝ 48 ժամ ընդհանուր ժամաքանակով: Մասնակիցները աճուրդի անցկացման օրը վճարում է նախավճար լոտի արժեքի 5 տոկոսի չափով: Աճուրդում հաղթող է համարվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը: Մանրամասն տեղեկությունների համար դիմել Մեղրիի համայնքապետարան (հեռ. 0286-4-34-23  0286-4-35-00): 

 

Բոլորը
Ավագանու նիստ
Մեղրի Համայնքի ավագանու N2 արտահերթ նիստ 2022․02․2
Մեղրի համայնքի ավագանու N1 հերթական նիստ 2022.02.0
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18–Ի Ե
Մեղրի համայնքի ավագանու N5 հերթական նիստ 2018թ
Մեղրի համայնքի ավագանու N3 հերթական նիստ 2022.03.0
Մեղրի համայնքի ավագանու 2022թ. մարտի 18-ի N4 արտահ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
citymeghri@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner