Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N893-Լ որոշմամբ և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի շրջանակներում ֆինանսական վարձակալությամբ շարժական մոդուլային սպանդանոց ձեռք բերելու հայտ ներկայացնելու առաջարկությանը:
2.Ստացված գնային առաջարկի համաձայն լիզինգի առարկայի արժեքը կազմում է 19 500 000 (տասնինը միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ:
3.Լիզինգառուն վճարում է լիզինգի առարկայի արժեքի 20 տոկոսի չափով կանխավճար. կանխավճարի գումարը կազմում է 3 900 000 (երեք միլիոն ինը հարյուր հազար) ՀՀ դրամ (կանխավճարի 80 տոկոսը սուբսիդավորվում է):
4.2025-2030 թվականների ընթացքում յուրաքանչյուր տարվա համար Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի բյուջեում նախատեսել առնվազն լիզինգի գծով վարձավճարների չափով ծախսային համապատասխան հոդված՝ պահպանելով «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները։
5.Լիզինգի վարձավճարների վճարումները նախատեսել յուրաքանչյուր տարի ապրիլ-դեկտեմբեր ամիսներին։
6.Լիզինգի պայմանագիրը կնքվում է մինչև 5 տարի ներառյալ մարման ժամկետով:
7.Սույն որոշումն ուժի մեջ է պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |