ՀԱՄԱՅՆՔ
Մեղրի
ՄԱՐԶ
Սյունիք
1. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Հայաստանի հարավային դարպաս համարվող Մեղրի համայնքը ընդգրկված է Սյունիքի մարզի մեջ: Մեղրին նախկինում ըստ «Աշխարհացույցի» անվանվել է Արևիք գավառ,որի անվան ծագումը կապվում է «արևոտ տեղ» անվան հետ:
Ըստ Ղևոնդ Ալիշանի Արևիքը նախկինում կազմել է Գողթն գավառի մի մասը, իսկ հետո անջատվել նրանից և միացել Սյունյաց աշխարհին:
Մեղրիի անվան հետ կան մի քանի վարկածներ: Նրանցից մեկն այն է, որ Մեղրին իր անվանումը ստացել է հնում այստեղ ստացվող մեղրի շնորհիվ:
Լինելով Իրանին շատ մոտ հարևան, տեսակետներից մեկի համաձայն էլ, Մեղրին իր անվանումը ստացել է պարսկերեն Միհր/արև/ բառի հնչյունափոխությունից:
Հայ նշանավոր աշխարհագետ Կամսար Ավետիսյանի կարծիքով էլ Մեղրի անվան առաջացումը կապվում է տարածքում աճող քաղցրահամ թզից ծորացող մեղրի նմանվող հյութի հետ:
Կա նաև մի տեսակետ էլ, ըստ որի Արշակ 2-րդ թագավորը Մեղրիի գինին խմելիս բացականչել է. «Գինու չէ նման,այլ մեղրի»…
Մեղրի բնակավայրի տարածքը բնակեցվել է դեռևս քարի դարի ժամանակաշրջանից, ինչի վկայությունն էլ նրա շրջակայքում հայտնաբերված բրոնզե և երկաթե բազմաթիվ իրերն են; Միջին դարերում Մեղրին օտար հրոսակների և նվաճողների կողմից բազմիցս ենթարկվել է ասպատակությունների, գրավման, միայն 1735 թվականին հայ մելիքները վերջնականապես այն ազատագրել են:
Մեղրին հարուստ է պատմաճարտարապետական արժեք ներկայացնող հուշարձաններով՝ ինքնատիպ եկեղեցիներով, բերդ-ամրոցներով և այլն:
2. ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐ
Մեղրի համայնքը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի հարավում: Համայնքի տարածքը 660,7 կմ2 է, որը կազմում է հանրապետության տարածքի մոտ 2,2%-ը:
Համայնքը ընդգրկում է 15 բնակավայր, որից 2-ը քաղաքային են, 13-ը` գյուղական: 2021թ. հունվարի դրությամբ գետավազանի բնակչությունը կազմել է 11769 մարդ, իսկ տարածքի 42,6%-ը զբաղեցված է եղել գյուղատնտեսական նշանակության հողատեսքերով, որից 20,4%-ը արոտներ են, 3,6%-ը՝ վարելահողեր, իսկ 74,5%-ը՝ այլ հողատեսքեր:
Մեղրի համայնքը բնութագրվում է բարդ ռելիեֆով, խիստ կտրտվածությամբ և մասնատվածությամբ: Այդ պատճառով կլիման բազմազան է՝ չոր մերձարևադարձայինից` մեղմ ձմեռներով և շոգ ամառներով, մինչև բարձր լեռնային ցուրտ կլիմա: Գերակշռողը բարեխառն ցամաքային կլիման է:
Մեղրի համայնքում հերթափոխվում են լանդշաֆտային ուղղաձիգ 6 հետևյալ գոտիները՝ նախալեռնային կիսանապատային, ցածր և միջին լեռնային հետանտառային, ցածր և միջին լեռնանտառային, միջին լեռնային մարգագետնատափաստանային, բարձր լեռնային մերձալպյան և բարձր լեռնային ալպյան, որից գերակշռողն է ցածր և միջին լեռնանտառայինը:
Համայնքի տարածքով է անցնում «Երևան-Գորիս-Կապան-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման» միջպետական ավտոխճուղին:
Մեղրիի գետավազանի հիմնական գետը Մեղրի գետն է, որի երկարությունը կազմում է 36 կմ, իսկ ջրհավաք ավազանի մակերեսը 336,3 կմ2 է: Մեղրի գետի խոշոր վտակներն են Գոզգոզը, Այրիջուրը, Բողաքարը, Կալերը և Վարդանիձորը: Համայնքի տարածքով Արաքս թափվող գետերն են Կարճևանը, Մալևը, Աստազուր գետը, Նռնաձորը և այլն:
2013թ. հուվարի դրությամբ ՀՀ ԱԻՆ «Հայպետհիդրոմետ» ՊՈԱԿ Մեղրիգետ-Մեղրի ջրաչափական դիտակետի տվյալներով, Մեղրիգետի տարեկան միջին փաստացի ելքը կազմել է 2,87 մ3/վրկ կամ 90,5 մլն. մ3, իսկ էկոլոգիական հոսքը գնահատվել է 0,73 մ3/վրկ կամ 23,0 մլն. մ3: Կարճևանի տարեկան միջին փաստացի ելքը Ագարակի ջրաչափական դիտակետում կազմել է 0,043 մ3/վրկ կամ 1,36 մլն. մ3, էկոլոգիական հոսքը գնահատվել է 0,02 մ3/վրկ կամ 0,63 մլն. մ3: Վերը նշվածների գումարային ընդհանուր փաստացի ելքը կազմել է 2,91 մ3/վրկ կամ 91,9 մլն. մ3: Գետավազանի Արաքս թափվող մնացած գետերն ունեն ժամանակավոր հոսք, այդ իսկ պատճառով չեն հաշվարկվել դրանց էկոլոգիական հոսքերը:
Մեղրի համայնքը տարածվում է հյուսիսային լայնության 38050′–39007′ և արևելյան երկայնության 46004′-46032′ միջև: Տարածքի առավելագույն ձգվածությունն արևելքից արևմուտք 37 կմ է, իսկ հյուսիսից հարավ` 29 կմ: Ամենացածր կետը գտնվում է Արաքս գետի և ՀՀ արևելյան սահմանի հատման տեղում (374 մ.ծ.մ.), իսկ ամենաբարձրը` Զանգեզուրի լեռնաշղթայի Փառական գագաթն է (3826 մ.ծ.մ.), որը գտնվում է Զանգեզուրի և Մեղրու լեռնաշղթաների հանգուցակետում:
Համայնքի արևմտյան մասով ձգվում է Զանգեզուրի լեռնաշղթայի հարավային հատվածը: Զանգեզուրի լեռնաշղթան համայնքի սահմաններում սկսում է 3800 մետր բարձրությունից` Փառական լեռնագագաթից (3826 մ.ծ.մ.), հյուսիսից դեպի հարավ ուղղությամբ ցածրանալով, հասնում է Արաքս գետի հովիտը: Այս հատվածում լեռնաշղթայի երկարությունը կազմում է մոտ 28 կմ: Լեռնաշղթայի արևմտյան լանջերը զառիթափ են, ժայռոտու մասնատված Մեղրի գետ ևԿարճևան գետերի ու նրանց վտակների խորը ձորերով:
Համայնքին բնորոշ են ռելիեֆի ձնասառցադաշտային ձևերը` կառեր, տրոգներ և մորեներ: Առկա են նաև ֆիռնային դաշտեր և ձնաբծեր: Այստեղ մեծ չափերի են հասնում սառնամանիքային հողմահարումն ու էրոզիոն երևույթները: Լեռնանցքները հազվադեպ են և դժվարանցանելի, հյուսիսային սահմանով՝ 59 կմ երկարությամբ ձգվում է Մեղրու լեղնաշղթան` Զանգեզուրի լեռնաշղթայի արևելյան ճյուղավորություններից մեկը:
Լեռնաշղթան մինչև Բաղացսար տարածվում է արևելյան ուղղությամբ, որից հետո աղեղնաձև տեսք է ընդունում և ձգվելով հարավ արևելյան ուղղությամբ, աստիճանաբար ցածրանալով, հասնում է Արաքս գետի հովիտ: Մեղրու լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը Բաղացսարն է՝ 3256 մ բարձրությամբ: Լեռնաշղթայի արևելյան հատվածը ցածր է` լեռնագագաթների բարձրությունները տատանվում են 1500-2500 մ, իսկ արևմտյան հատվածը բարձր է` 2500-3500 մ:
Լեռնաշղթայի հարավային և հարավ արևմտյան լանջերը կտրտված են Մեղրի գետի և Արաքս թափվող փոքր վտակների ձորերով: Լեռնաշղթայով է անցնում Մ2 («Կապան-Քաջարան-Մեղրի-Իրանի սահման») և Մ17 («Կապան-Շվանիձոր-Մեղրի-Իրանի սահման») միջպետական ճանապարհները:
Համայնքի տարածքի մոտ 60%-ը կազմում են ռելիեֆի մեծ թեքությունները` 16-30°:
Զանգեզուրի լեռնաշղթայի մերձգագաթային և կատարային հատվածները, Մեղրի և Կարճևան գետերի վերին հոսանքներն ու Մեղրու լեռնաշղթայի կենտրոնական հատվածն ունեն 35° և ավելի թեքություններ, որը կազմում է տարածքի մոտ 20%-ը: Տարածքի միայն 15-20%-ն է համեմատաբար հարթ` մինչև 15° (Արաքս գետի ձախակողմյան հատված, Մեղրի գետի, Կարճևանի և Արաքս գետ թափվող վտակների ստորին հոսանքներ):
Երկրաբանությունը. Համայնքի տարածքը առանձնանում է հանրապետության մյուս տարածքներից իր երկրաբանական կառուցվածքով:
3. ՀԱՄԱՅՆՔԻ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
Մթնոլորտային տեղումների միջին տարեկան քանակը (մմ)
290 մմ
Օդի միջին ջերմաստիճանը հունվարին (0C)
-1
Օդի միջին ջերմաստիճանը հուլիսին (0C)
23
4.ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Համայնքում ընդգրկված բնակավայրերը և դրանց հեռավորությունը համայնքի կենտրոնից
1.1) Ագարակ քաղաք 11,2 կմ
1.2) Ալվանք գյուղ12,8 կմ
1.3) Այգեձոր գյուղ12,1 կմ
1.4)Գուդեմնիս գյուղ14,1 կմ
1.5) Թխկուտ գյուղ 13,1 կմ
1.6) Լեհվազ գյուղ 6,8 կմ
1.7) Լիճք գյուղ 23,6 կմ
1.8) Կարճևան գյուղ 16,2 կմ
1.9) Կուրիս գյուղ 15,2 կմ
1.10) Նռնաձոր գյուղ 25,5 կմ
1.11) Շվանիձոր գյուղ 15,8 կմ
1.12) Վահրավար գյուղ 11,3 կմ
1.13) Վարդանիձոր գյուղ 10,6 կմ
1.14) Տաշտուն գյուղ 25,8 կմ
2. Նախկին (ՀԽՍՀ) վարչական շրջանի անվանումը
3. Համայնքի հեռավորությունը՝
3.1) մայրաքաղաքից (կմ)
370
3.2) մարզկենտրոնից (կմ)
70
3.3) պետական սահմանից ուղիղ գծով (կմ)
0
3.4) նախկին շրջկենտրոնից (կմ)
3.5) միջպետական նշանակության ավտոճանապարհից (կմ)
3.6) երկաթուղային կայարանից (առկայության դեպքում) (կմ)
-
4. Համայնքի բարձրությունը ծովի մակերևույթից (մ)
600
5. Համայնքի վարչական տարածքը (քառ. կմ/հա)
66
0.66
6․Սահմանակից համայնքների անվանումները
Տեղ համայնք, Կապան համայնք, Քաջարան համայնք
7. Համայնքապետարանի էլեկտրոնային փոստի հասցեն
meghricity@mail.ru
8. Համացանցային պաշտոնական կայքի հասցեն
www.meghri.am
9. Համայնքի ղեկավարի հեռախոսահամարը
+3749881402
10. Համայնքապետարանի հեռախոսահամարը
028643500
11․Համայնքի հեռախոսային կոդը
0286
12․Համանքում փոստային բաժանմունքի առկայությունը (այո, ոչ)
այո
13.Համայնքապետարանի փոստային դասիչը
3401
14.Հաստատված գլխավոր հատակագծի առկայությունը (այո, ոչ)
ոչ
15. Քաղաքացիների սպասարկման գրասենյակի առկայությունը (այո, ոչ)
5.ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱԶՄԸ
2021թ.
1. Մշտական բնակչության թվաքանակը
11769
2. Գրանցված ծնունդների քանակը
127
2.Մահացության դեպքերի քանակը
152
3.Ամուսնությունների քանակը
36
4. Ամուսնալուծությունների քանակը
8
5. Տնային տնտեսությունների թիվը
2936
6. Ընտանեկան նպաստ ստացող տնային տնտեսությունների քանակը
96
7. Սոցիալական նպաստ ստացողների քանակը
99
8. Կենսաթոշակառուների քանակը
2465
9. Հաշմանդամություն ունեցող անձանց քանակը
547
6. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԿՐԹԱԿԱՆ, ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2021 թ.
1. Գրադարանների քանակը
3
2. Արվեստի դպրոցների քանակը
1
3. Երաժշտական դպրոցների քանակը
4. Նախադպրոցական հիմնարկների քանակը
2/4 մասնաճյուղով/
5. Հանրակրթական դպրոցների քանակը
10
6. Նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատությունների քանակը
7. Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների քանակը
8. Բարձրագույն ուսումնական հաստատությունների քանակը
9. Մարզադպրոցների քանակը
7. ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴ
1. Համայնքի բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսը (մ2)
386166.9
2. Բազմաբնակարան շենքերի ընդհանուր թիվը
76
3. Բնակելիտների (առանձնատների) ընդհանուր թիվը
2072
8.ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
1.Հողեր, ընդամենը (հա)
66066,77
2.Գյուղատնտեսական նշանակության հողեր (հա)
28073,70
3.Բնակավայրերի ընդհանուր տարածքը(հա)
912,44
4. Խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը
1165
6. Մանր եղջերավոր անասունների (ոչխար և այծ) գլխաքանակը
3044
7. Խոզերի գլխաքանակը
965
8. Գյուղատնտեսական տեխնիկա
9
8.1տրակտորներ (քանակը)
7
8.2կոմբայններ (քանակը)
2
9. Գյուղացիական տնտեսությունների թիվը
9. ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ
1. Էլեկտրական ենթակայանների քանակը
49
2. Համայնքում գազիֆիկացման առկայությունը (այո, ոչ)
3. Համայնքում աղբավայրի առկայությունը (այո, ոչ)
4. Գերեզմանատան առկայությունը համայնքում (այո, ոչ)
5. Համայնքային ենթակայության ճանապարհների ընդհանուր երկարությունը (կմ)
102
6. Կոմունալ և ճանապարհաշինական տեխնիկայի առկայությունը
6.1 Ինքնաթափ բեռնատար մեքենաների քանակը
63
6.2 Էքսկավատորների քանակը
6.3 Թրթուռավոր տրակտորների քանակը
12
6.4 Գրեյդերների քանակը
6
6.6 Աղբատար մեքենաների քանակը
6.7 Բազմաֆունկցիոնալ կոմունալ մեքենաների քանակը
6.8 Վակումային փոշեկուլ մեքենաներիքանակը
6.9 Ավտոաշտարակների քանակը
7. Համայնքի տարածքով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը (կմ)
104
8. Համայնքի տարածքում գործող առևտրային բանկերի մասնաճյուղերի առկայությունը (այո, ոչ) և դրանց քանակը
Այո/ 5
9. Ներհամայնքային երթուղիների առկայությունը (այո, ոչ)
10. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ
Համայնքի վարչական բյուջեի եկամուտներ (հազ. դրամ)
Ընդունված բյուջե
Փաստացի
1.Ընդամենը եկամուտներ
1034973,9
944428,6
2. Հարկային եկամուտներ, ընդամենը այդ թվում`
151890,0
94470,6
2.1 հողի հարկ
6090000
1350,2
2.2 գույքահարկ
90990,0
85314,0
2.3 անշարժ գույքի հարկ
7894,2
3. Պաշտոնական տրանսֆերտներ, ընդամենը
379269,9
376284,5
3.1 դոտացիա
373668,9
3.2 սուբվենցիա
5601,0
2615,6
4.Մուտքեր հողի օտարումից
42000,0
25812,4
Համայնքի վարչական բյուջեի ծախսեր(հազ. դրամ)
1. Ընդամենը ծախսեր
1222472,0
903907,8
Համայնքի ֆոնդային բյուջեի եկամուտները (հազ. դրամ)
1. Ընդամենը ֆոնդային բյուջեի եկամուտներ
3282797,7
242814,3
Ֆոնդային բյուջեի ծախսեր (հազ. դրամ)
513764,2
274265,8
11. ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ
1.Համայնքապետարանի աշխատողների թվաքանակը, մարդ որից՝
1.1 համայնքային ծառայողներ
67
29
2. Ապարատի պահպանման ծախսերը, ընդամենը (հազ. դրամ)
135960,000
3. Ավագանու անդամների թվաքանակը
15
12. ՀԱՄԱՅՆՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
Հիմնախնդիրը
Ակնկալվող լուծումը
· Մեղրի քաղաքի մանկապարտեզի շենքի խիստ անբարեկարգ և հնամաշ վիճակ և կառուցապատման շինաշխատանքների երկարաձգում
· Մեղրիի մանկապարտեզի շենքային հնարավորությունների թերօգտագործում /տիպային շենք է՝ 12 խմբասենյակի հնարավորությամբ, որոնցից 8-ն է միայն օգտագործվում/:
· Նախադպրոցական տարիքի երեխաներ ունեցող ծնողների գոհունակության ցածր մակարդակ (մանկապարտեզի շենքի վատթար վատթար վիճակով պայմանավորված):
· Մեղրի քաղաքում նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների ընդգրկվածության ոչ բավարար մակարդակ և վաղ տարիքի երեխաների համար նախադպրոցական կրթության անհասանելություն:
Դեռևս 2019 թվականից սկսված Մեղրի քաղաքի մանկապարտեզի ուժեղացման և հիմնանորոգման շինաշխատանքների ավարտում:
· Մարզական խմբակների, միջոցառումների սակավություն:
· Մարզական կյանքի պասիվություն:
Ագարակ քաղաքում կաթսայատան հիմքի վրա կառուցվող մարզադպրոցի շինաշխատանքների ավարտում:
· Մանկահասակ երեխաների Ժամանցի, հանգստի կազմակերպման համար անհրաժեշտ վայրերի սակավություն:
Մեղրի քաղաքի խաղահրապարակի կառուցման շինաշխատանքների ավարտում:
· Մեղրի քաղաքի կասկադի անբարեկարգ վիճակ:
· Համայնքի արտաքին տեսքի ցածր գրավչություն:
Մեղրի քաղաքի կասկադի հիմնանորոգում:
· Վանք-Կալեր կամուրջի հնամաշ, անբարեկարգ վիճակ և վտանգավորություն
· Երթևեկման, գյուղտեխնիկայի փոխադրաման դժվարություններ:
Վանք-Կալեր կամուրջի վերակառուցում:
Տվյալներ չկան...
Facebook
Location on Google Maps
YouTube