1983թ. Մեղրիի նախկին «Կուլտուրայի» տան շենքում բացվեց Գեղագիտության ազգային կենտրոնի մասնաճյուղը: Այն ղեկավարելու համար Երևանից գործուղվեցին գեղանկարիչ-դիզայներ, ծնունդով մեղրեցի Ավագ Հայրապետյանը և նրա կինը՝ Ադել Հայրապետյանը: Հետագայում նրանց միացան երևանաբնակ պարուսույց Ռազմիկ Պողոսյանը, ոսկերիչ՝ Ռուբիկը, ասեղնագործ՝ Փիրուզան , ինչպես նաև մեղրեցի շնորհալի մի քանի մասնագետներ: Կարճ ժամանակ անց արդեն կազմավորվեցին գեղանկարչության, քանդակագործության, երգի, խորեգրաֆիայի, ազգագրական պարի, ասեղնագործության, ոսկերչության, բրուտագործության խմբերը: Նվիրյալ մասնագետների շնորհիվ մշակութային կյանքը Մեղրիում նոր զարկ ստացավ և փոխեց տեղի երեխաների զբաղվածությունն ու հետաքրքրությունների շրջանակը: Հիմնադրման օրից կենտրոնն ակտիվ նախաձեռնողն ու մասնակիցն է տարաբնույթ միջոցառումների: Բազմաթիվ են կենտրոնի սաների գրանցած միջազգային ձեռքբերումները: Այստեղ է տեղակայված նաև Մեղրու հնագիտական-ազգագրական իրերի հավաքածուն:
Քաղաքներին բնորոշ է Կենտրոն/Բազար/ հասկացությունը: Մեղրու երկու թաղերն էլ ունեն բազար: Սա մեծ թաղի բազարն է, այստեղ հատվում են քաղաքի բոլոր գլխավոր փողոցները, որոնցից յուրաքանչյուրը վերջանում է եկեղեցով: Բազարում երթևեկությունը օղակաձև է, վեր խոյացած սոսիներ/Platanus orientalis/, անհիշելի ժամանակներից, որոնցից մեկի բնի մեջ տարբեր ժամանակներ վաճառվել է միս, գարեջուր իսկ վերջում էլ կոշկակարի արհեստանոց: Այժմ ծառի բունը գնալով հավաքվում է:
Մեղրիում հին կառուցված շենքերի շարքում գերակշռում են հարթ տանիքներով ինքնատիպ շինությունները։ Ուշագրավ են նաև բազմաթիվ փայտե դարպասները, դռները և պատուհանների շրջանակները` զարդարված հմուտ արհեստավոր-վարպետների ձեռակերտ փորագրություններով։ Բնակելի տներն այնքան ներդաշնակ են ձուլվում շրջակա բնության հետ, կարծես դրա մի մասը լինեն։
Շվանիձորում կանգուն է 17-րդ դարի ջրանցույցը: Այն շարված է սրբատաշ բազալտե քարերից՝ կրաշաղափով: Ջրանցույցը ծառայել է բնակավայրին խմելու և ոռոգման ջուր մատակարարելու համար:
Հայկական ճարտարապետական հուշարաձան: Գտնվում է Մեղրի քաղաքի հյուսիս արևելյան մասում`թիկնած արևելյան լեռնաշղթային:Մեղրու բերդը առաջին անգամ հիշատակվում է 1083թ.: Այն հիմնովին վերակառուցվել է 18-րդ դարում: Լեռնաշղթայի գագաթներին կոպտատաշ ու անմշակ գրանիտե քարերից կառուցված են վեց ամրակուռ աշտարակներ` երկու ուղղանկյուն և չորս կլոր:
Լիճքի ջրվեժները գտնվում են Զվարագետի վրա: Զվարագետի վրա գտնվող մատչելի ջրվեժները չորսն են, գտնվում են իրարից փոքր հեռավորության վրա: Նույն գետի վրա գտնվող մյուս ջրվեժները համեմատաբար դժվարամատչելի են, սակայն իրենց գեղեցկությամբ չեն զիջում առաջիններին: Ջրվեժներ կան նաև Լիճք գյուղի միջով հոսող գետի վրա,որոնց քան ստույգ քանակը դժվար է ասել: Մի քանի տասնյակի հասնող ջրվեժները սկսվում են գյուղից 2 կմ դեպի հյուսիս գտնվող ջրվեժների կասկադով եւ ձգվելով ողջ կիրճով ավարտվում անտառի վերջում:
Ստեղծվել է 2009 թվականին։ Գտնվում է Սյունիքի մարզում՝ Զանգեզուրի լեռնաշղթայի Մեղրի լեռնաբազուկի հարավային լանջին, ինչպես նաև Աստղաձոր և Նյուվադի գետերի ջրահավաք ավազանում։ Մակերեսը կազմում է 34 401․8 հեկտար։ Պահպանության օբյեկտը Մեղրիի եզակի բուսական և կենդանական աշխարհն է։ Ազգային պարկի տարածքում առկա են ուղղաձիգ բնական գոտիներ և լանդշաֆտների տարբեր տեսակներ՝ ալպյան մարգագետիններ, լեռնային տափաստաններ, անտառային զանգվածներ, կիսաանապատներ։ Ունի հարուստ կենսաբազմազանություն՝ առաջավորասիական ընձառյուծ, բեզոարյան այծ, հայկական մուֆլոն, միջերկրածովային կրիա, հայկական իժ, կովկասյան ջրասամույր, կասպիական հնդկահավ, կովկասյան մայրեհավ։ Այստեղ կարելի է իրականցնել կենդանադիտարկում և թռչնադիտարկում:
Mazmanian HOLDING մեդիա արտադրության ստուդիայի կողմից Մեղրի համայնքի մասին նկարահանված ֆիլմ:
Յութուբում տեղադրված հղումը՝
https://www.youtube.com/watch?v=kT3bOcLCL5g&t=1094s
Հղումը, որով կարող եք ներբեռնել ֆիլմի օրիգինալ ֆայլը՝
https://cloud.mail.ru/public/7j4t/UB4uCk84W
Տեղանքը հարամար է այգաբացի և մայրամուտի դիտարկման համար, այն գտնվում է ժորա պապիկի խնամքի ներքո, ով այստեղ հիմնել է բնական միջավայր՝ որպես հանգստի և ժամանցի այցելավայր:
Մեղրիի այս պատմական հատվածում այսօր ապրում է 65 ընտանիք։ Բնակիչներից շատերը վերանորոգել են տները՝ արդյունքում փոփոխությունների ենթարկելով թաղի դիմագիծը: Սակայն անգամ այդ վիճակում տեսանելի են հիմնականում փայտաշեն, վանդակավոր և կամարակապ պատուհանների ու դռների դասական ձևավորումները: Տների ներսում բուխարիներ են, փայտաշեն առաստաղներ: Իզմիրլյան հիմնադրամը նախաձեռնել է «Մեղրիի Փոքր թաղի վերածնունդ» ծրագրի իրականացումը, որի նպատակն է տեղի մշակութային ժառանգության վերականգնումն ու կիրառումը, այդ կերպ՝ նպաստելով քաղաքի տնտեսական ակտիվության խթանմանը:
Facebook
Location on Google Maps
YouTube