Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի» մասին օրենքի 33-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին  
                                                             որոշում է`  1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերիի 29-ի «Հողամասի նպատակային նշանակության փոփոխության նպատակով Մեղրի համայնքի Վարդանիձոր բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում նախատեսվող փոփոխությունը քննարկելու մասին» N82 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝  
1)որոշման 1-ին կետում «13,50482» թիվը փոխարինել «11,11132» թվով.  
2)որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում «11,92566» թիվը փոխարինել «9,81371» թվով. 3)որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում «1,57916» թիվը փոխարինել «1,29761» թվով:  
2.Համայնքի ղեկավարին ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականցումը:   |