Այսօր: Չորեքշաբթի, 13 Նոյեմբերի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 19
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 103-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Մեղրի, +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 հոկտեմբերի 2023 թվականի N 103-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 481-րդ և 60-րդ   հոդվածներով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N286 որոշմամբ սահմանված կարգի 46.2 կետի թ) ենթակետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման վարչության կողմից   տրամադրված N5-3-Ջ/Կ-Մ-Ե ջրօգտագործման թույլտվությունը , «Լիճքվազ» փակ բաժնետիրական ընկերության գրավոր հայտը, համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է

1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Վարդանիձոր գյուղի Այգեձոր 47 հողամաս հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող կադաստրային ծածկագիր 09-092-0102-0047) ջրային հողերի կատեգորիայի «հիդրոտեխնիկական օբյեկտների հողեր» գործառնական նշանակության 0.01407 հա հողամասը կառուցապատման իրավունքով  մինչև 2025 թվականի դեկտեմբերի  16-ը    տրամադրել «Լիճքվազ» փակ բաժնետիրական ընկերությանը՝  սահմանելով  240 000 դրամ տարեկան վճար՝ պոմպակայանի կառուցման համար:

2.Համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:


Կողմ -10

ԱՂԱՄԱԼՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՐՏՈՒՐ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ԶԱՔԱՐՅԱՆ ԲԱԳՐԱՏ

ԹՈՒՄԱՆՅԱՆ ԱՐԱՐԱՏ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՄԱՐՈՒՍՅԱ

ՄԻՔԱԵԼՅԱՆ ՄԱՐՅԱՄ

ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ՆԱՐԵԿ

ՎԱՆԵՍՅԱՆ ԱՆԺԵԼԱ

Դեմ -1

ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՐԵՎԻԿ

Ձեռնպահ -3

ԱԴԱՄՅԱՆ ՍՈՆԱ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԵՆ

ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ԱՐՏՈՒՇ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԲԱԳՐԱՏ ԶԱՔԱՐՅԱՆ



Կից փաստաթղթեր՝
(422.33 Կբ)
(17.98 Կբ) Հիմնավորում
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner