Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Աշոտ Լազարի Դադայանի՝ համայնքի ղեկավարին ուղղած 2024 թվականի ապրիլի 22-ի թիվ 1785-Ք դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ալվանք գյուղի տարածքում գտնվող՝ Աշոտ Լազարի Դադայանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող 09-009-0002-0002 կադաստրային ծածկագրով 0.19 հա մակերեսով բնակավայրերի նշանակության, տնամերձ հողամասին (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 902193) տրամադրել՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, գյուղ Ալվանք, 2-րդ փողոց, 22» հասցե /կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիր՝ 099992CHTPJF/:
2.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: