|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Մեղրի, +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
05 հունիսի 2023 թվականի N 476-Ա |
ԴՐԱՄԱԿԱՆ ԽՐԱԽՈՒՍԱՆՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 46-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N141 -Ն որոշումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2023 թվականի բյուջեի «Հիմնական ընդհանուր կրթություն» (09.02.01.51) ծրագրի «Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից» 4727 հոդվածից 2022-2023թթ․ ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի՝ Մեղրի համայնքի Ագարակի միջնակարգ դպրոցի հանրապետական փուլին մասնակցած և 3-րդ կարգի դիպլոմի արժանացած 2 (երկու) աշակերտի խրախուսել դրամական միջոցներով՝ 20000 (քսան հազար) ՀՀ դրամ՝ համաձայն հավելվածի:
2.Ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի պետին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԲԱԳՐԱՏ ԶԱՔԱՐՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(16.04 Կբ)
Հավելված |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|