Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 36-րդ գլխի կանոններով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Լիճք գյուղի 1-ին փողոցի շենք 2 հասցի 1-ին հարկում գտնվող 19,6 քմ մակերեսով թիվ 2 հասարակական տարածքը, անհատույց օգտագործման իրավունքով՝ անորոշ ժամկետով տրամադրել «Համայնքային զարգացման ուղի» ՀԶՀԿ-ին՝ «Տարեցների ցերեկային ժամանցի կազմակերպման կենտրոն» ձևավորելու և տարեցների խնամքի, ժամանցի կազմակերպմանն ուղղված ծառայություններ մատուցելու համար: |