Ղեկավարվելով «Տեղական ինքանակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 6-րդ կետերով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 22.1-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշմամբ հաստատված կարգով, հիմք ընդունելով կառուցապատող Խաչատուր Սեյրանի Անդրեասյանի՝ համայնքի ղեկավարին ուղղած 2024 թվականի նոյեմբերի 5-ի N 4950-Ա դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1Կառուցապատող Խաչատուր Սեյրանի Անդրեասյանին տալ նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք)` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Գործարանային փողոց 11 հասցեում գտնվող հաղամասում ավտոլվացման կետի կառուցման համար, իրավունքի պետական գրանցման վկայական՝ 1169122։
2.Կառուցապատող Խաչատուր Սեյրանի Անդրեասյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
4.Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա: