Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 58-րդ կետերով և հիմք ընդունելով Ալբերտ Ջավանշիրի Բեկլարյանի` համայնքի ղեկավարին հասցեագրած 2025 թվականի օգոստոսի 22-ի թիվ 3422-Ք դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Վարդանիձոր գյուղի տարածքում գտնվող՝ Ալբերտ Ջավանշիրի Բեկլարյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող 09-092-0018-0020 կադաստրային ծածկագրով 0.002 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, «բնակելի կառուցապատման հողեր» գործառնական նշանակության հողամասին և նրա վրա ամրակայված շինությանը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N1105617) տրամադրել՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, գյուղ Վարդանիձոր, 3-րդ փողոց, 2-րդ նրբանցք, 12/1 հողամաս» հասցե (կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիր՝ 09142QKTDSYD):
2.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեում: