Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 58-րդ կետերով և հիմք ընդունելով Արփիար Պավլուշայի Գյուլասարյանի` համայնքի ղեկավարին հասցեագրած 2025 թվականի սեպտեմբերի 04-ի թիվ 3676-Ք դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Կուրիս գյուղի տարածքում գտնվող` Արփիար Պավլուշայի Գյուլասարյանին ժառանգության իրավունքով պատկանող հողամասերին (հիմք՝ ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր, տրված՝ 04.09.2025 թվականին, սեղանամատյանում գրանցված 1420-ով) տրամադրել՝
1)09-053-0014-0008 կադաստրային ծածկագրով 0.003 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասին և նրա վրա ամրակայված շինությանը` «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, գյուղ Կուրիս, 4-րդ փողոց, 2 ավտոտնակ» հասցե (կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիր՝ 09102BJTASLV).
2)09-053-0014-0013 կադաստրային ծածկագրով 0.087 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասին և նրա վրա ամրակայված շինություններին` «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, գյուղ Կուրիս, 5-րդ փողոց, 5 բնակելի տուն» հասցե (կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիր՝ 09102RDUD3BA).
3)09-053-0005-0036 կադաստրային ծածկագրով 0.026 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասին` «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, գյուղ Կուրիս, 5-րդ փողոց, 8/4 հողամաս» հասցե (կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիր՝ 09102GLW2DS9).
4)09-053-0005-0033 կադաստրային ծածկագրով 0.037 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասին` «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, գյուղ Կուրիս, 5-րդ փողոց, 18/2 հողամաս» հասցե (կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիր՝ 09102KL8PVBU):
2.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեում: