Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2017 թվականի փետրվարի 28-ի N18-Ն և 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N118-Ն որոշումները, «ՎԻՎԱ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերության կողմից լիազորված անձ Արմեն Աբրահամյանի` համայնքի ղեկավարին հասցեագրած 2025 թվականի սեպտեմբերի 09-ի N 3752-Տ հայտը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Թույլատրել «ՎԻՎԱ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերությանը (իրավաբանական հասցե` Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Արգիշտի փողոց, 4/1 շենք, ՀՎՀՀ 01551651) 2025 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Ա. Ադելյան փողոց, 2 հասցեի հարևանությամբ գտնվող առևտրի սրահի պատին տեղադրել 0.135 քմ և Մեղրի-Ագարակ մաքսակետի հարակից տարածքում գտնվող շինության պատին տեղադրել 0.135 քմ այլ արտաքին գովազդ:
2.«ՎԻՎԱ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերությանը` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի 900305081391 հաշվեհամարին վճարել 1 620 (մեկ հազար վեց հարյուր քսան) ՀՀ դրամ տեղական տուրք` այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար: