Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 27
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 73-Ա
 

Զեկ. ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԳԱՐԱԿ ՔԱՂԱՔԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՏԱԹՂԹԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ՝ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143-րդ հոդվածով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2021 թվականի հունվարի 29-ի N6 որոշումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը` Մեղրի համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերին համապատասխան կատարել փոփոխություն՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Սահմանամերձ փողոցի 11/3 հասցեում գտնվող, իրավաբանական անձի սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական հողերի կատեգորիա՝ «պահեստարանների հողեր» գործառնական նշանակության 0,1545 հեկտար հողամասը (կադաստրային ծածակագիր՝ 09-002-0064-0119, հատված՝ ԱԲ-8) փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ «հասարակական կառուցապատման հողեր» գործառանական նշանակությամբ՝ ավտոկայանատեղի կառուցելու նպատակով։

2. Համայնքի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների կատարումը:

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԿՐՏԻՉ ՄԿՐՏՉՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(20.46 Կբ) Հիմնավորում
(194.24 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
citymeghri@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner