Այսօր: Երկուշաբթի, 2 Հոկտեմբերի 2023թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 49
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 52-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 52-Ա


Զեկ. ԲԱԳՐԱՏ ԶԱՔԱՐՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հանրապետության կառավարության 2001թ. ապրիլի 12-ի N286 որոշմամբ սահմանված կարգի 46.2 կետի թ) ենթակետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից 2014 թվականի դեկտեմբերի 24-ին տրված «Օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն» ՇԱԹՎ-29/514 թույլտվությունը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից 2014 թվականի դեկտեմբերի 24-ին տրված NL-514 լեռնահատկացման ակտը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է

1. ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Տաշտուն գյուղի Մեղրասար թաղամաս 1 հասցեում գտնվող 31,392 հեկտար (կադաստրային ծածկագիր՝ 09-100-0592-0002) և Տաշտուն գյուղի Մեղրասար թաղամաս 2 հասցեում գտնվող 7,392 հեկտար (կադաստրային ծածկագիր՝ 09-100-0592-0003), պետական սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա՝ <<ընդերքօգտագործման հողեր>> գործառնական նշանակության հողամասերի կառուցապատման իրավունքով տրամադրման վարձավճարներ սահմանել տարեկան 4 708 800 (չորս միլիոն յոթ հարյուր ութ հազար ութ հարյուր) ՀՀ դրամ և 1 108 800 (մեկ միլիոն հարյուր ութ հազար ութ հարյուր) ՀՀ դրամ:

 2. Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԲԱԳՐԱՏ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՏԱՎԱԶԴ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(20.76 Կբ) Հիմնավորում
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2023 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 208
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner