Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 58-րդ կետերով և հիմք ընդունելով Վազգեն Արայիկի Թումանյանի` համայնքի ղեկավարին հասցեագրած 2025 թվականի մայիսի 12-ի թիվ 1931-Ք դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի տարածքում գտնվող՝ Վազգեն Արայիկի Թումանյանին անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով պատկանող (հիմք՝ անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, տրված՝ 07.05.2025 թվականին, գրանցամատյանում գրանցված 676-ով) 09-005-0404-0010 կադաստրային ծածկագրով 0.136 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասին (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 1107778) տրամադրել՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, Մեղրի քաղաք, Արաքսաշեն թաղամաս, 14/10» հասցե (կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիր՝ 09011N9TEDHV):
2.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեում: