Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով, 62-րդ հոդվածով՝ Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝ 1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու առաջին նստաշրջանի 2021 թվականի դեկտեմբերի 10-ի հերթական նիստի օրակարգը`
1)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու կանոնակարգը հաստատելու և Մեղրի համայնքի ավագանու 2016 թվականի սեպտեմբերի 29-ի N2-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին.
2)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու մշտական հանձնաժողովներ ստեղծելու, դրանց անհատական կազմը հաստատելու և Մեղրի համայնքի ավագանու 2017 թվականի հուլիսի 19-ի N75-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին.
3)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների կազմում ավագանու անդամների քանակական և անհատական կազմը հաստատելու և Մեղրի համայնքի ավագանու 2016 թվականի հոկտեմբերի 18-ի N13-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին.
4)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Մեղրի համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N93 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին.
5)«Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրությունը հաստատելու և Մեղրի համայնքի ավագանու 2016 թվականի սեպտեմբերի 29-ի N 8-ն որոշման 2-րդ կետը ուժը կորցրած ճանաչելու մասին.
6)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու առաջին նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |