Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով և 42-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում արցախյան 1-ին և 2-րդ պատերազմներում զոհված և անհայտ կորած զինծառայողների ընտանիքների նկատմամբ (համակեցությամբ բնակվող) ընթացիկ առ 01.01.2023թ. և առ 31.12.2023թ. աղբահանության ծառայության դիմաց գանձվող տեղական վճարի գծով արտոնություն՝ համաձայն հավելվածի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվա հաջորդող օրվանից: |