Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 153
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ

Թույլտվությունների տրամադրում
Համայնքի տարածքում տարատեսակ գործունեություն իրականացնելու թույլտվությունների տրամադրում
Ծառայություններ
ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

Ծառայությունը տրամադրվում է համայնքի վարչական տարածքում գործող հանրային սննդի օբյեկտներում համայնքայի կանոններին համապատասխան հանրային սննդի կազմակերպման և իրացման համար տնտեսվարող սուբյեկտներին թույլտվություն տալու նպատակով:

ՀԱՄԱՅՆՔԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԵՐԸ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

Ծառայությունը տրամադրվում է ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գործընթացներում համայնքի խորհրդանիշերը օգտագործելու համար թույլտվության նպատակով:

ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

Ծառայությունը տրամադրվում է համայնքի վարչական տարածքում համայնքի ավագանու սահմանած կարգին համապատասխան տնտեսվարող սուբյեկտներին արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն տալու նպատակով:

ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱ-ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՈՒՄ

Ծառայությունը տրամադրվում է իրավաբանական և ֆիզիկական անձանց ճարտարապետաշինարարական նախագծերը համաձայնեցնելու նպատակով:

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

Ծառայությունը տրամադրվում է համայնքի տարածքում նոր շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների շինարարության (տեղադրման) համար:

ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ, ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

Ծառայությունը տրամադրվում է համայնքի տարածքում գոյություն ունեցող շենքերի և շինությունների վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների իրականացման նպատակով:

ՔԱՆԴՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

Ծառայությունը տրամադրվում է համայնքի տարածքում շենքերի, շինությունների և քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման նպատակով:

ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

Ծառաությունը տրամադրվում է օբյեկտի շինարարական աշխատանքների իրականացման ավարտը փաստագրելու և շահագործման թույլտվություն տալու նպատակով:

ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱ-ՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ԿԱՄ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

Համայնքի ղեկավարի կողմից տրվում է քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին համապատասխան ճարտարապետահատակագծային առաջադրանք (ՃՀԱ):

ՀԱՄԱՅՆՔՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏՆԱՅԻՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ ՊԱՀԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

Ծառայությունը տրամադրվում է քաղաքային բնակավայրի տարածքում համաքաղաքային կանոններին համապատասխան տնային կենդանիներ պահելու թույլտվություն տալու նպատակով:

ՈԳԵԼԻՑ ԵՎ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԵՎ/ԿԱՄ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ

Ծառայությունը տրամադրվում է համայնքի վարչական տարածքում գործող առևտրի օբյեկտներում ոգելից և ալկոհոլային խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառք իրականացնելու համար տնտեսվարող սուբյեկտներին թույլտվություն տալու նպատակով:

ՀԱՆՐ. ՍՆՆԴԻ ՕԲՅ-ՈՒՄ ՈԳԵԼԻՑ ԵՎ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԵՎ/ԿԱՄ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐ. ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ

Ծառայությունը տրամադրվում է համայնքի վարչական տարածքում գործող հանրային սննդի օբյեկտներում ոգելից և ալկոհոլային խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի իրացման համար տնտեսվարող սուբյեկտներին թույլտվություն տալու նպատակով:

ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԲԱՑՕԹՅԱ ԱՌԵՎՏՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ

Ծառայությունը տրամադրվում է համայնքի վարչական տարածքում իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին "Առևտրի և ծառայությունների մասին" Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ բացօթյա առևտրի կազմակերպման համար թույլտվություն տալու նպատակով:

ՏՈՆԱՎԱՃԱՌՆԵՐԻՆ (ՎԵՐՆԻՍԱԺՆԵՐԻՆ) ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

Ծառայությունը տրամադրվում է համայնքի վարչական տարածքում համայնքի ավագանու սահմանած կարգով կազմակերպված տոնավաճառներին (վերնիսաժներին) մասնակցելու համար իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին և ֆիզիկական անձանց թույլտվություն տալու նպատակով:

ԺԱՄԸ 24.00-ԻՑ ՀԵՏՈ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

Ծառայությունը տրամադրվում է համայնքի վարչական տարածքում գործող առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտները, բաղնիքները (սաունաները), խաղատները ժամը 24.00-ից հետո աշխատելու համար տնտեսվարող սուբյեկտներին թույլտվություն տալու նպատակով:

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

Ծառայությունը տրամադրվում է համայնքի վարչական տարածքում գործող որոշակի վայրերում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առք ու վաճառք իրականացնելու համար տնտեսվարող սուբյեկտներին թույլտվություն տալու նպատակով:

ՀԵՂՈՒԿ ՎԱՌԵԼԻՔԻ, ՍԵՂՄՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԿԱՄ ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ՆԱՎԹԱՅԻՆ ԳԱԶԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

Ծառայությունը տրամադրվում է համայնքի վարչական տարածքում գործող լցակայաններում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառք իրականացնելու համար տնտեսվարող սուբյեկտներին թույլտվություն տալու նպատակով:

ՀԵՂՈՒԿ ՎԱՌԵԼԻՔԻ, ՍԵՂՄՎ. ԲՆԱԿԱՆ ԿԱՄ ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ՆԱՎԹԱՅԻՆ ԳԱԶԵՐԻ ԵՎ ՏԵԽՆ. ՀԵՂՈՒԿՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ

Ծառայությունը տրամադրվում է համայնքի վարչական տարածքում գործող հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի և տեխնիկական հեղուկների վաճառք իրականացնելու համար տնտեսվարող սուբյեկտներին թույլտվություն տալու նպատակով։

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԵՂՈՒԿՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ

Ծառայությունը տրամադրվում է համայնքի վարչական տարածքում գործող խանութներում և կրպակներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում կամ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տեխնիկական հեղուկների վաճառք իրականացնելու համար տնտեսվարող սուբյեկտներին թույլտվություն տալու նպատակով:

ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍՈՒ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

Ծառայությունը տրամադրվում է համայնքի վարչական տարածքում մարդատար-տաքսի ծառայություն կազմակերպող իրավաբանական և ֆիզիկական անձանց` մարդատար տաքսիների ծառայություն իրականացնելու համար թույլտվություն տալու նպատակով:

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner