Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան.
Քաղաքացի Ռոբերտ Ռազմիկի Հարությունյանը, հանդիսանալով գույքահարկ վճարող սուբյեկտ, Հարկային օրենսգրքով սահմանված կարգով չի կատարել գույքահարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2024 թվականի օգոստոսի 28-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետի հիմքով Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ` փոխադրամիջոցի գույքահարկի գումարի գանձման հարցի քննության նպատակով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի կողմից 28․08․2024 թվականին տրված տեղեկանքի և Կապանի ՀՔԲ-ի կողմից տրամադրված տվյալների` քննարկվող VAZ 21033 մակնիշի 53 SS 257 պետհամարանիշի փոխադրամիջոցը հանդիսանում Է քաղաքացի Ռոբերտ Ռազմիկի Հարությունյանի սեփականությունը, ինչը Հարկային օրենսգրքով հանդիսանում է հարկվող օբյեկտ:
VAZ 21033 մակնիշի 53 SS 257 պետհամարանիշի փոխադրամիջոցի համար վճարման ենթակա 2022-2023 թվականների գույքահարկը և գույքահարկը օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացած տույժը 28․08․2024 թվականի դրությամբ կազմում են 16298 (տասնվեց հազար երկու հարյուր իննսունութ) ՀՀ դրամ, ինչը չի վճարվել։
2024 թվականի օգոստոսի 28-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետի հիմքով հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2024 թվականի սեպտեմբերի 06-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով ծանուցվել է քաղաքացի Ռոբերտ Ռազմիկի Հարությունյանը (հիմք՝ AL0124202356AM փոստային անդորրագիր՝ ստացման վերաբերյալ հետադարձ հավաստմամբ), ինչպես նաև վարչական վարույթի մասին ծանուցումը հրապարակվել է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում (azdarar.am)։
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի կողմից տրված տեղեկանքի, ինչպես նաև 03․09․2024 թվականի թիվ 240903100977000-2145682130, 240903099872000-585388171, 240903087842000-1546664307 վճարման հանձնարարականների՝ կատարվել է ամբողջությամբ վճարում՝ VAZ 21033 մակնիշի 53 SS 257 պետհամարանիշի փոխադրամիջոցի համար:
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի ա) կետի համաձայն` վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթը կարող է կարճվել, եթե` ա) անձը, ում հասցեագրված է լինելու վարչական ակտը, վերացրել է օրենքի կամ իրավական այլ ակտի պահանջների խախտումները կամ պատշաճ միջոցներ է ձեռնարկել խախտումները կանխելու ուղղությամբ, և նման դեպքերում օրենքն այդ խախտումների վերաբերյալ չի պահանջում վարչական ակտի ընդունում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի ա) կետով, 3-րդ մասով, 53-րդ, 58-60-րդհոդվածներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Ռոբերտ Ռազմիկի Հարությունյանի նկատմամբ 2024 թվականի օգոստոսի 28-ին հարուցված վարչական վարույթը կարճել:
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Մեղրի համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
3.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Մեղրի համայնքի ղեկավարը:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ռոբերտ Ռազմիկի Հարությունյանին իրազեկելուն հաջորդող օրվանից: