|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Մեղրի, +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
21 նոյեմբերի 2023 թվականի N 112-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 67-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2023 թվականի հուլիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին» N 67-Ն որոշմամբ հաստատված N1, N2, N3, N7 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն N1, N2, N3, N4 հավելվածների:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -7 ԱԴԱՄՅԱՆ ՍՈՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՐՏՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԶԱՔԱՐՅԱՆ ԲԱԳՐԱՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՄԱՐՈՒՍՅԱ ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՐԵՎԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -1 ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ՆԱՐԵԿ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԲԱԳՐԱՏ ԶԱՔԱՐՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(32.58 Կբ)
Հիմնավորում |
|
(237.00 Կբ)
Հավելված 1-3 |
|
(62.18 Կբ)
Հավելված 4 |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|