Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 46-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N128 -Ն որոշումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2025 թվականի բյուջեի «Հանգստի և սպորտի ծառայություններ» (08-01-01-51) ծրագրի «Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից» (4727) հոդվածից 40 000 (քառասուն հազար ) ՀՀ դրամ հատկացնել 2025 թվականի մայիսի 16-ին քաղաք Կապանում կայանալիք «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի մասնակից՝ Մեղրի համայնքի 18 աշակերտի՝ որպես մարզավարական գումար:
2.Գումարը փոխանցել Մեղրու թիվ 1 միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Իշխան Միրզոյանի բանկային հաշվեհամարին:
3.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Մեղրի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի պետի վրա: