Այսօր: Երկուշաբթի, 2 Հունիսի 2025թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 25
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



14 մայիսի 2025 թ.

ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 46-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N128 -Ն որոշումը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2025 թվականի բյուջեի «Հանգստի և սպորտի ծառայություններ» (08-01-01-51) ծրագրի «Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից» (4727) հոդվածից 40 000 (քառասուն հազար ) ՀՀ դրամ հատկացնել 2025 թվականի մայիսի 16-ին քաղաք Կապանում կայանալիք «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի մասնակից՝ Մեղրի համայնքի 16 աշակերտի՝ որպես մարզավարական գումար:

2.Գումարը փոխանցել Մեղրու թիվ 1 միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Իշխան Միրզոյանի բանկային հաշվեհամարին:

3.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Մեղրի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի պետի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԲԱԳՐԱՏ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ՏԻԳՐԱՆՈՒՀԻ ԴԱՎԹՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
citymeghri@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner