Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ և 17-րդ հոդվածներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝ 1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2021 թվականի օգոստոսի 3-ի N7 արտահերթ նիստի օրակարգը`
1)Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող օրինական ճանաչված կառույցը գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) Սամվել Ժորայի Մնացականյանին օտարելու մասին.
2)Մեղրի համայնքի հողային հաշվեկշռին և ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգմանը համաձայնություն տալու մասին.
3)Հողամասի նպատակային նշանակության փոփոխության նպատակով Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի գլխավոր հատակագծում նախատեսվող փոփոխությունը քննարկելու մասին.
4) Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը ուղղակի վաճառքով օտարելու մասին.
5)Շվեյցարիայի զարգացման գործակալության և Գերմանիայի Դաշնության տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության կողմից կազմակերպված դրամաշնորհային մրցույթում ՀՏԶ ԱԽ-ի կողմից հավանության արժանացած ծրագիրը հաստատելու և արտաբյուջետային հաշիվ բացելու մասին:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |