Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշման դրույթներով, հիմք ընդունելով Լյովա Արշավիրի Ահարոնյանի կողմից ներկայացված դիմումը, գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) օտարելու մասին համաձայնագիրը, համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող, Մեղրի համայնք Մեղրի քաղաք Զ․ Անդրանիկի փողոց 5-րդ փակուղի 7 հասցեում գտնվող 81,4 քմ ընդհանուր մակերեսով բնակելի տունը և նրա համար սահմանված կարգով առանձնացված բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,00646 հա մակերեսով հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 09-005-0072-0019, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 07032022-09-0048 վկայական) գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք), օրենքով սահմանված կարգով օտարել Լյովա Արշավիրի Ահարոնյանին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի N912-Ն որոշմամբ հաստատված կարգի 35-րդ կետի ա) ենթակետերով սահմանված գներով.
1) Բնակելի տան համար 30 000 դրամ x 0,1209 x 81,4 քմ =295 238/ երկու հարյուր իննսունհինգ հազար երկու հարյուր երեսունութ/ ՀՀ դրամ,
2) Պահպանման և սպասարկման համար ամրակայած հողատարածքի համար՝ 1221 դրամ x 64.6 քմ = 78 877 (յոթանասունութ հազար ութ հարյուր յոթանասունյոթ) ՀՀ դրամ:
3)համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի N912-Ն որոշմամբ հաստատված կարգի 35.1 կետի վերը նշված չափերով ձևավորված վաճառքի գնին (վարձավճարին) հավելվում են տվյալ միավորի նկատմամբ մինչև օտարումը պետության կամ համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները` 23 000 (քսաներեք հազար) ՀՀ դրամ (վճարման անդորրագրերի հիման վրա):
2.Համայնքի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: