Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 90
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 571-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Մեղրի, +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 սեպտեմբերի 2022 թվականի N 571-Ա

ՎԱՐԴՈՒՀԻ ՍԱՄՎԵԼԻ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԵՎ ՄԽԻԹԱՐ ՍԵՅՐԱՆԻ ԶԱՔԱՐՅԱՆԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ, հաշվի առնելով Կադաստրի կոմիտեի կողմից տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը և Վարդուհի Սամվելի Սարգսյանի՝ համայնքի ղեկավարին ուղղած 15.09.2022թ. N4261-Ք դիմումը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Թումանյան փողոց 11Ա հասցեում գտնվող, Վարդուհի Սամվելի Սարգսյանին և Մխիթար Սեյրանի Զաքարյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող 0,07876 հա բնակավայրերի հողերի կատեգորիա՝ «բնակելի կառուցապատման հողեր» գործառնական նշանակության հողամասում գտնվող (կադաստրային ծածկագիր՝ 09-002-0031-0007, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 11082022-09-0045) 501,1 քմ ընդհանուր մակերեսով երկհարկանի բնակելի տունը, 51,4 քմ ընդհանուր մակերեսով ծածկերը (3 հատ), 46,1 քմ մակերեսով լողավազանը, 5,1 քմ մակերեսով սանհանգույցը և 19,65 քմ ընդհանուր մակերեսով պարիսպները (6 հատ), որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանվող շահերը և վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել օրինական:

2. Տեղեկացնել Վարդուհի Սամվելի Սարգսյանին, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Մեղրի համայնքի բյուջեի 900305083306 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշմամբ սահմանված վճարները՝

1) 501,1 քմ ընդհանուր մակերեսով երկհարկանի բնակելի տան համար 605 830 (վեց հարյուր հինգ հազար ութ հարյուր երեսուն) ՀՀ դրամ (501,1 քմ x 10 000 դրամ x 0,1209= 605 830 ՀՀ դրամ)

2) 51,4 քմ ընդհանուր մակերեսով ծածկերը 62 145 (վաթսուներկու հազար հարյուր քառասունհինգ) ՀՀ դրամ (51,4 քմ x 10 000 դրամ x 0,1209= 62 145 ՀՀ դրամ)

3) 46,1 քմ ընդհանուր մակերեսով լողավազանի համար 55 735 (հիսուն հինգ հազար յոթ հարյուր երեսունհինգ) ՀՀ դրամ (46,1 քմ x 10 000 դրամ x 0,1209= 55 735 ՀՀ դրամ)

4) 5,1 քմ ընդհանուր մակերեսով սանհանգույցի համար 6170 (վեց հազար հարյուր յոթանասուն) ՀՀ դրամ (5,1 քմ x 10 000 դրամ x 0,1209= 6170 ՀՀ դրամ)

5) 19,65 քմ ընդհանուր մակերեսով պարիսպների համար 23 760 (քսաներեք հազար յոթ հարյուր վաթսուն) ՀՀ դրամ (19,65 քմ x 10 000 դրամ x 0,1209= 23 760 ՀՀ դրամ)։

3.Սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:

4.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Մեղրի համայնքի ղեկավարին՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:

6.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի պետի վրա:

7.Որոշման կատարման հսկողությունը դնել Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԲԱԳՐԱՏ ԶԱՔԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner