Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետով և 77-րդ հոդվածի 3-րդ կետով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն համարվող գույքի՝ 2023 թվականի գույքագրման փաստաթղթերը`
1)Համայնքի սեփականություն համարվող գույքի գույքագրման արդյունքները և ամփոփագիրը՝ համաձայն N1-11 հավելվածների:
2)Համայնքի սեփականություն համարվող գույքի գույքագրմամբ ոչ պիտանի ապրանքների դուրս գրման արդյունքները և ամփոփագիրը՝ համաձայն N12 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: